TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Շվեյցարիացի դահուկորդը շարժասանդուղքով բարձրացել է Սուպերմենի նման

18:45 13.02.2018 76

20-ամյա շվեյցարացի դահուկորդ Ֆաբիան Բոշը շարժասանդուղքով բարձրանալու նոր տպավորիչ ձև է գտել:Նա վերև է բարձրացել մի ձեռքով կախվելով  շարժասանդուղքի բազրիքից: Համապատասխան տեսանյութը, նա հրապարակել է իր Instagram-ի էջում

 «20 տարի է, ինչ ես չեմ հասկանում ինչպես է սա աշխատում: Արդյոք ես ամեն ինչ ճիշտ եմ անում», - ասել է նա հրապարակման մեջ։ 

Այն ինչ անում է մարզիկը, բնականաբար, պետք չէ կրկնել։ Այդ փորձը կարող է ծանր հետևանքներ ունենալ առողջության համար։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը նահանջել է

20:56 14.09.2017

Հայաստանի հավաքականը նահանջել է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:

Արոնյանը հաղթեց 24-րդ քայլին

18:43 15.09.2017

Արոնյանը հաղթեց 24-րդ քայլին

Հայ գրոսմայստեր Լեվոն Արոնյանը, այսօր սպիտակներով խաղալով ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի հետ, 24-րդ քայլին ստիպել էր Իվանչուկին ընդունել իր պարտությունը:

Արոնյանն այսօր կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

13:19 19.09.2017

Արոնյանն այսօր կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը: Տեղի կունենան առաջին դասական պարտիաները, իսկ մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 15:00-ին: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին պարտիայում սպիտակներով կխաղա հայ գրոսմայստերը: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիրենը: Վաղը կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Աշխարհի շուրջը 79 օրում

14:12 19.09.2017

Աշխարհի շուրջը 79 օրում

79 օրում շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնելով հեծանիվով` շոտլանդացի Մարկ Բոմոնթը համաշխարհային ռեկորդ է սահմանել: Հեծանվորդն անցել է շուրջ 29 հազար կմ: 34-ամյա ռեկորդակիրն ամեն օր հեծանվի ոտնակները պտտեցրել է 16 ժամ՝ օրական անցնելով 370 կմ, այդ մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ»-ից: Բոմոնթը մեկնարկել է Փարիզից և 2008-ի սեփական ռեկորդը գերազանցել 44 օրով: «Դա ամենաերկար 2.5 ամիսն էր իմ կյանքում, ամենալուրջ փորձությունը, որին ես ենթարկել եմ իմ մարմինն ու ուղեղը:»,-ասել է Բոմոնտը։ Շոտլանդացին հայտնել է, որ ուղևորության հարցում իրեն ոգեշնչել է Ժյուլ Վեռնի «Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը։

Հենրիխ Մխիթարյանն «Էվերթոնի դեմ»

14:06 19.09.2017

Հենրիխ Մխիթարյանն «Էվերթոնի դեմ»

Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ» -«Էվերթոն» խաղում ամենաբարձ միավորներ ստացած ֆուտբոլիստների ցանկում է: Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր մանչեսթերյան ակումբի հաղթանակով՝ 4-0 հաշվով: Whoscored.com-ի գնահատականով Հենրիխ Մխիթարյանը ստացել է 8 միավոր: Այս խաղում Մխիթարյաննը իր առաջին գոլն էր խփել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում: «Կարմիր սատանաների» կազմում մեկնարկից խաղացող Հենրիխ Մխիթարյանը «Էվերթոնի» դարպասը գրավել էր 83-րդ րոպեին և փոխարինվել է 88-րդ րոպեին:

Արոնյան - Վաշիե-Լագրավ պարտիան ուղիղ

15:34 19.09.2017

Արոնյան - Վաշիե-Լագրավ պարտիան ուղիղ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր մեկնարկել է կիսաեզրափակիչ փուլը: Ընթացքի մեջ են առաջին դասական պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ամերիկացի Ուեսլի Սոն և չինացի Դին Լիրենը: Վաղը կանցկացվի երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կնշանակվի թայ-բրեյք, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:

Արոնյան-Վաշիե-Լագրավ պարտիան ավարտվեց

16:28 19.09.2017

Արոնյան-Վաշիե-Լագրավ պարտիան ավարտվեց

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում է կիսաեզրափակիչ փուլը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիան ավարտվել 1/2-1/2` ոչ ոքի է գրանցվել 32-րդ քայլում

BACK_TO_TOP