TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Սիրիայում դաժան մարտ է տեղի ունեցել ԱՄՆ և ՌԴ զինվորականների միջև. ո՞րն է եղելությունը

17:52 13.02.2018 377

Փետրվարի 8-ին Սիրիայի հյուսիսում անակնկալ ճակատամարտ է տեղի ունեցել քրդական խմբավորումների և սիրիական կառավարական զորքի միջև, որի մեջ ներքաշվել են ամերիկացիներն ու ռուսները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով սիրիական իր աղբյուրներին և սոցիալական ցանցերում եղած հրապարակումներին:

Թե ինչու է խոշոր մարտը գաղտնի պահվել 5 օր, բացատրվում է ավելի մեծ բախումներից խուսափելու նկատառումով:

Քրդերը նաև տեղեկություն են ստացել, որ թեև ռուսական զորքը պաշտոնապես լքել է Սիրիայի հյուսիսը և այլևս չի մասնակցում ակտիվ ռազմական գործողություններին, սակայն բազմաթիվ ռուս վարձկաններ սիրիական կառավարական ուժերի կազմում կռվում են ահաբեկիչների դեմ: Ըստ հրապարակման՝ փետրվարի 8-ին Սիրիայի Դեյր Էզ-Զոր բնակավայրի մոտ տեղակայված քրդական խմբավորումները հաղորդագրություն են ստացել, որ նրանց վրա հարձակում է նախապատրաստվում կառավարական զորքի կողմից: Քրդերը պատասխանել են, որ չեն ուզում կռվել սիրիական պետության դեմ, քանի որ կա ԻԼԻՊ-ի ահաբեկչական և թուրքական վտանգ:

Ռազմական գործողություններից խուսափելու պատասխան հայտարարություն արել է նաև սիրիական կողմը՝ քրդերին կոչ անելով լքել տարածքը կամ ենթարկվել իշխանությանը: Բախում, սակայն, այնուամենայնիվ, տեղի ունեցել է։ Դրան մասնակցել են ռուս-սիրիական ջոկատները մի կողմից և քրդերը ու նրանց օգնության հասած ամերիկյան ավիացիան՝ մյուս կողմից:

Սիրիայում ԱՄՆ ղեկավարած ռազմական կոալիցիայի մամուլի խոսնակ Թոմաս Վիլը CNN-ին հայտնել է, որ իրենք օգնության խնդրանք են ստացել քրդերից, միաժամանակ իրենք տեղեկություն են ունեցել, որ քրդերի հետ շրջափակման մեջ կարող են լինել ամերիկյան ցամաքային ուժերը:

Երբ սիրիական զորքը, անցնելով Եփրատ գետը և խորանալով 8 կմ՝ մոտեցել է քրդական ջոկատներին, նրանց սկսել են օդային հարվածներ հասցնել ամերիկյան C-130 կործանիչները՝ բազմակողմանի օդային կրակ բացելով սիրիական ու ռուսական ցամաքային զորքի ուղղությամբ:

Նույն օրը ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ ԱՄՆ զինված ուժերը պայքարում է ոչ թե ահաբեկիչների, այլ սիրիական կառավարական ուժերի դեմ: Ռուսական հաղորդագրությունում, սակայն, այն ժամանակ չէր նշվել, որ ամերիկյան օդային հարվածների հետևանքով տուժել են նաև ռուս զինվորականներ: Ռուսական կողմը միայն հայտնել էր 25 սիրիացի զոհերի մասին:

ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը արդեն պատասխանել է ռուսներին՝ նշելով, որ այդ բախման համար ռուսական կողմը չի կարող պատասխանատվություն կրել կամ մեղադրվել, քանի որ նրանք պաշտոնապես չեն մասնակցում Սիրիայի ռազմական գործողություններին: Այս հայտարարությամբ, փաստորեն, ամերիկյան կողմը իրեն ապահովագրում է ռուս զինվորների մահվան պատասխանատվությունից, քանի որ պաշտոնապես նրանք այնտեղ չպետք է լինեին:

Սիրիական աղբյուրներն ու սոցիալական ցանցերի հրապարակումները նշում են, որ մարտի ժամանակ 644 զոհ է եղել, որոնց մեծ մասը՝ սիրիական-ռուսական կողմից, և միայն փոքր հատվածն են եղել քրդեր ու ամերիկացիներ:

Թե ինչու են ռազմական այդ խոշոր բախումը խնամքով թաքցրել երկու կողմերը, ամերիկյան կողմը բացատրում է առավել խոշոր բախումներից խուսափելու հանգամանքով: Այն, ինչ տեղի է ունեցել փետրվարի 8-ին, ըստ ամերիկացի և ռուս պաշտոնյաների, եղել է թյուրիմացություն. կողմերից ոչ ոք տեղյակ չի եղել միմյանց մասնակցության մասին, հետևաբար չէր կարող պատասխանատվություն կրել: Միաժամանակ նաև հաղորդագրություններ են տարածվում, թե բախման ու 600-ից ավելի զոհերի մասին տեղեկությունը հորինված է, մինչդեռ երկու կողմերի նախկին և ներկա հայտարարությունները հակասում են միմյանց:

Պաշտոնական Մոսկվան և Վաշինգտոնը մտավախություն ունեն, որ ցանկացած այդպիսի բախում կարող է վերածվել մեծ պատերազմի՝ արդեն ոչ թե սիրիական զորքի և զինված խմբավորումների, այլ ամերիկյան և ռուսական կանոնավոր զորքերի միջև:

Իսկ թե ինչու է ամերիկյան ավիացիան մարտական պատրաստության վիճակում եղել Սիրիայի մի հատվածում, որտեղ այլևս գրեթե չկան ահաբեկիչներ, ամերիկացի հրամանատարությունը բացատրել է քրդերին օգնելու հանգամանքով: «Ձիթենու ճյուղ» գործողությունն իրականացնող թուրքական զորքը օգտագործում է նաև ավիացիան՝ քրդական բնակավայրերը ոչնչացնելու համար, իսկ ամերիկյան կողմը պարտավորվել է աջակցել քրդերին պաշտպանության համար: Հենց այդ պաշտպանության համար օդ բարձրացած ամերիկյան կործանիչներն են ոչնչացրել մի քանի հարյուր ռուսների և սիրիացիների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

10:08 07.09.2017

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեհսատանում այցելել է ռազմարդյունաբերական ցուցահանդես:

Ջոլին վերադառնում է մեծ էկրան

09:42 07.09.2017

Ջոլին վերադառնում է մեծ էկրան

Դերասանուհին պատմել է «Մալեֆիսենտայի» երկրորդ մասի մասին:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

17:19 08.09.2017

Կատալոնիա

Կատալանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրենք է ընդունել

 Սուրճի հայկական բույրը

10:34 09.09.2017

Սուրճի հայկական բույրը

Փարիզում առաջին սրճարանատերը հայ է եղել՝ Պասկալ անունով

Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը ձախողվել է

11:09 09.09.2017

Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը ձախողվել է

Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև հազիվ վերսկսված երկխոսությունը ձախողվել է:

BACK_TO_TOP