TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Հայտարարվել է Ан-148 ինքնաթիռի վթարի հավանական պատճառը

18:24 13.02.2018 560

Հայտնի են դարձել Ан-148 օդանավի ինքնագրիչի տվյալների վերծանման արդյունքները։ Նախնական տեղեկություններով վթարի պատճառը կարող էր լինել ընդհանուր ճնշման ընդունիչների սառչելը, ինչի հետևանքով թռիչքի արագության տվյալների անհամապատասխանություն է առաջացել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 13-ին հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։  

«Գրանցված տեղեկության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում նման դեպքերի վերլուծությունը, թույլ են տալիս ենթադրել, որ վթարային իրավիճակի ստեղծման պատճառ կարող էին հանդիսանալ  թռիչքի արագության վերաբերյալ սխալ տվյալները, ինչն էլ իր հերթին կապված է եղել  ընդհանուր ճնշման ընդունիչների սառեցման հետ», - հաղորդում է կոմիտեն:

 
Ինքնաթիռում արտակարգ  իրավիճակ է ստեղծվել թռիչքից 2.5 ր անց: 1300 մ բարձրության վրա 465-470 կմ/ժ արագությամբ թռչելիս օդանավի «սև արկղերն»  արագության սենսորների միջև անհամապատասխանություններ են արձանագրել: 30 վ անց տվյալների տարբերությունը կազմել է 30 կմ/ժ-ի, որից հետո անձնակազմին տրվել է տվյալները համեմատելու հրահանգ: 2000 մ բարձրության վրա հրահանգը կրկնվել է, ընդ որում՝ այդ ժամանակ արագության սենսորների  տվյալների միջև անհամապատասխանություններն ավելի էին մեծացել:
Համեմատելու երկրորդ հրահանգից հետո, անձնակազմը անջատել է ավտոպիլոտը և անցել ձեռքի կառավարման: Գետնին բախվելուց հետո արագության ցուցիչներից մեկը շարունակել է զրոյական մնալ, իսկ երկրորդը ցույց տալ 800 կմ/ժ արագություն։  

Подробнее на ТАСС:
http://tass.ru/proisshestviya/4954642
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

10:08 07.09.2017

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեհսատանում այցելել է ռազմարդյունաբերական ցուցահանդես:

Ջոլին վերադառնում է մեծ էկրան

09:42 07.09.2017

Ջոլին վերադառնում է մեծ էկրան

Դերասանուհին պատմել է «Մալեֆիսենտայի» երկրորդ մասի մասին:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

17:19 08.09.2017

Կատալոնիա

Կատալանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ օրենք է ընդունել

 Սուրճի հայկական բույրը

10:34 09.09.2017

Սուրճի հայկական բույրը

Փարիզում առաջին սրճարանատերը հայ է եղել՝ Պասկալ անունով

Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը ձախողվել է

11:09 09.09.2017

Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև երկխոսությունը ձախողվել է

Կատարի և Սաուդյան Արաբիայի միջև հազիվ վերսկսված երկխոսությունը ձախողվել է:

BACK_TO_TOP