TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ

17:38 13.02.2018 88

ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: ԿԲ լրատվական բաժնից հայտնում են, որ 2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումներն հիմնականում արտահայտվել են  համաշխարհային տնտեսության աճի բարելավման շարունակվող միտումներով և միջազգային որոշ ապրանքային շուկաներում պահպանվող գնաճային միջավայրով: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ թույլ գնաճային ազդեցություններ:

Ըստ ԿԲ խորհրդի հգնահատականի՝ 2017 թ. չորրորդ եռամսյակում դիտվել է բավականին բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Բարձր տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է ներքին մասնավոր պահանջարկի աճի արագ տեմպերով, որին շարունակում են նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման համեմատաբար բարձր աճը:  Սակայն պահանջարկի վերականգնման կայունությունը ապահովելու համար դեռևս պահպանվում է դրամավարկային խթանման անհրաժեշտությունը, առավել ևս, որ լրացուցիչ գնաճային սպասումները բավականին թուլացել են:

Հաշվի առնելով սա՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա մակարդակը: Ըստ խորհրդի՝  կանխատեսված զարգացումների ներքո միջնաժամկետում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կշարունակի աստիճանաբար ավելանալ՝ տատանվելով թույլատրելի միջակայքում, հետագայում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը կարտադրի միայն էլեկտրական ավտոմեքենաներ

18:43 11.09.2017

Չինաստանը կարտադրի միայն էլեկտրական ավտոմեքենաներ

Չինաստանը ավտոմեքենաների աշխարհի ամենախոշոր շուկան է: Նախորդ տարվա տվյալներով՝ Չինաստանը շուկա է թողարկել 28 մլն ավտոմեքենա, ինչը կազմում է ավտոմեքենաների համաշխարհային արտադրության մեկ երրորդը: Երկիրը նաև ավելացրել է էլեկտրական մեքենաների վաճառքը և մտադիր է պահպանել առաջատարի դիրքերը:

Apple-ը ներկայացրել է նոր iPhone սմարթֆոններ

16:30 13.09.2017

Apple-ը ներկայացրել է նոր iPhone սմարթֆոններ

Տեխնոլոգիական հսկան ԱՄՆ Կուպերտինո քաղաքում կայացած շնորհանդեսի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է iPhone X, ինչպես նաև iPhone 8 և iPhone 8 Plus նոր սմարթֆոնները:

Կրկրնակի հարկման ներկայիս ռեժիմը չի վերանայվի. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս

16:15 13.09.2017

Կրկրնակի հարկման ներկայիս ռեժիմը չի վերանայվի. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մասնակցել է Հայ-ամերիկան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպած համաժողովին, որի նապատակն էր հայ գործարարներին եւս մեկ անգամ հիշեցնել արտոնյալ առևտրային ռեժիմի՝ GSP ծրագրի մասին

iPhone X-ը տապալեց շնորհանդեսը

19:31 13.09.2017

iPhone X-ը տապալեց շնորհանդեսը

Նոր iPhon - ը չկարողացավ ճանաչել օգտատիրոջ դեմքը

Խաղողի մթերման շուրջ քննարկում կառավարությունում

16:55 14.09.2017

Խաղողի մթերման շուրջ քննարկում կառավարությունում

Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության եվ ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները:

Կառավարությունը  կզիջի պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերը

19:51 14.09.2017

Կառավարությունը կզիջի պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից

Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա

14:36 18.09.2017

Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա

Թուրք ազգայնականները քարերով հարձակվել են Ստամբուլի Սբ. Հովհաննես եկեղեցուց դուրս եկող հայերի վրա: Այս մասին artigrcek.com-ին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:

Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

20:02 19.09.2017

Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը: Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

14:49 21.09.2017

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

Ծրագրի ընթացքում տեղական եւ արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները եւ արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաեւ տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ:

BACK_TO_TOP