TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դատապարտել է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը

17:04 13.02.2018 182

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Երևանի ավագանու անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը:

Հայտարարությունում ասվում է. 

«Տեսաձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին և քաշում վերջինիս մազերը։

Բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ծեծը  կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաև պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով  լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը»: 


«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը գլխավոր դատախազությանը կոչ է արել անաչառ և թափանցիկ քննություն անցկացնել և քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին: Կազմակերպությունը պատրաստակամությունն է հայտնել իրավական և հոգեբանական աջակցություն տրամադրել Մարինա Խաչատրյանին։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

18:00 09.09.2017

Ի՞նչն է Հայաստանում գրավում Չինաստանին. բացառիկ հարցազրույց Շանթ հեռուստաընկերությանը

Թեեւ Հայաստանն ու Չինաստանը առնվազն հավասարազոր չեն տարածքի, տնտեսական հնարավորությունների, առավել ևս բնակչության թվաքանակի առումով, դեսպան Մանասարյանի խոսքով, բանակցությունների ժամանակ չինական կողմը այդ տարբերություններին ուշադրություն չի դարձնում՝ շեշտելով սերտ գործընկերության ցանկություն բոլոր բնագավառներում: Հայաստանը հետաքրքիր է Չինաստանին, ընդամենը պետք է գտնել այդ հետաքրքրությունները կյանքի կոչելու ճիշտ ձևեր:

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

12:23 11.09.2017

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

14:10 11.09.2017

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

14:31 11.09.2017

Ֆրանսիայի դեսպանը հեռացել է Հայաստանից

Հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

15:50 11.09.2017

Վրաստանի արտաքին գործերի նախարարը գալիս է Հայաստան

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-ին Հայաստան կայցելի Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Վրաստանի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

15:33 11.09.2017

Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել

Լվովի մարզի «Շեգինի» անցակետում սահմանապահներն ու իրավապահները փակել են ճանապարհը, սակայն Սաակաշվիլին իր հարյուրավոր աջակիցների հետ ճեղքել է շրջափակումը և մտել Ուկրաինայի տարածք: Քաղաքական գործչին ուղեկցել են Գերագույն ռադայի պատգամավորներ, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

21:00 11.09.2017

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

17:20 11.09.2017

Սաակաշվիլին` Պորոշենկոյի հետ տարաձայնության մասին

«Ենթադրում եմ, որ Պորոշենկոն ինձ հետ այդպես վարվեց, քանի որ նա վախենում էր ինձանից: Նրան անհանգստություն էր պատճառում, որ ես գիտեմ ինչպես հեղափոխություն անել, ավելին՝ ես արել եմ հեղափոխություն: Նրան անհագստացրեց նաև այն հանգամանքը, որ ինձ երբեք և ոչ մի պայմանով նա չի կարող առնել և դարձնել իր օլիգարխիկ համակարգի մի մասը»,-ասել է Սաակաշվիլին:

BACK_TO_TOP