TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

«Թեղուտի» 1190 աշխատակիցներից միայն 158-ը կշարունակի աշխատել. մյուսներն աշխատանքից ազատվել են

16:45 13.02.2018 69

«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատակիցների կրաճատումներ են իրականացվում: Այս տարվա փետրվարից 1190 աշխատակիցներից 1032-ն ազատվել է աշխատանքից: Այս մասին «Վալլեքս» ընկերության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել:

«Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տևական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին:
2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից ընկերության հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։

Այնուամենայնիվ, ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի ընկերության առջև ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաև հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ:

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս  պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։

Ընկերությունը լիահույս  է, որ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում կհաջողվի կարճ ժամանակում վերականգնել տարիների ընթացքում ձևավորած կոլեկտիվը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP