TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Գնացեք սպանեք, թալանեք, բռնաբարեք. Սումգայիթի ողբերգության ականատես

17:28 13.02.2018 94

«1988 թվականին ես 24 տարեկան էի, աշխատում էի որպես մեքենագրուհի, քարտուղարուհի, կուսակցական էի, հրաշալի տիրապետում էի ադրբեջաներենին, մասնակցում էի բոլոր ժողովներին, քվեարկում էի: Փետրվարի 27-ի երեկոյան քրոջս հետ գնացի կինոթատրոն և այդ օրվանից ինձ համար սկսվեց Սումգայիթի դժոխքը: Կինոթատրոնը հենց Քաղկոմի մոտ էր: Այնտեղ հավաքվել էին մի խումբ թափթփուկներ, պարզվեց, որ այդտեղ պետք է հանրահավաք լիներ:

Ֆիլմն ընդհատվեց, ներս մտան սարսափելի տեսքով ինչ-որ ստահակներ, թմրամոլներ և սկսեցին պահանջել, որ հայերը բարձրանան բեմ: Ես հասկացա, որ մի բան այն չէ: Քրոջս ասացի՝ դու թխահեր ես, քեզ կարող են ընդհանրապես հայի տեղ չդնել, կասես՝ մենք իրար հետ չենք: Մենք դուրս եկանք, ֆիլմը շարունակվեց, ինչ-որ կերպ հասանք տուն, ամբոխն արդեն կատաղել էր: Բոլորը գոռում էին «Մահ հայերին»: Ես չէի հավատում իմ ականջներին, նախորդ  օրը ես աշխատանքի էի, մի՞թե նման բան է հնարավոր:

Եկա տուն, մայրս ասաց այն, ինչ կատարվեց հաջորդ օրը. եթե  նրանք այսօր ասում են, թե մահ հայերին, վաղը կսպանեն: Հաջորդ օրը ժամը 17.00-ին ամբոխը մոտեցավ մեր շենքին: Սկսեցին բարձրանալ մեր տուն, ես  բոլորին թաքցրի մահճակալների տակ: Դուռը ծեծեցին, ես հանգիստ բացեցի, ասացին, թե Ղափանում մի ադրբեջանցի աղջկա են հայերը բռնաբարել: Ես մաքուր ադրբեջաներենով պատասխանեցի, թե մենք ինչ մեղավոր ենք,  ինչ կապ ունենք դրա հետ, մենք Ղափանում չենք  ապրում: Այդ  տղաները շփոթվեցին ու հեռացան, հետո լսեցի, որ ներքևում կանգնած նրանց ղեկավարն ասաց, թե ինչպես են իջել առանց որևէ բան անելու:

«Գնացեք սպանեք, թալանեք, բռնաբարեք, կոտորեք, ջարդեք»,- ասում էր նրանց:


Ամբոխը հետ եկավ, արդեն չթակեց դուռը, այլ կոտրեց:

Մտան ներս ու սկսեցին բոլորին ծեծել: Մահճակալի տակից դուրս բերեցին մեր ռուս բարեկամին ու քրոջս: Քույրս ասաց, որ ինքը հյուր է այս տանը: Նրան ապտակեցին ու ասացին, որ հայերի տուն էլ չգա: Նրանք հեռացան, փրկվեցին: Ընտանիքիս մյուս  անդամները գազանաբար ծեծվեցին: Քանի որ ես էի առջևում, ինձ ամենաշատը ծեծեցին: Ինձ քարշ տվեցին փողոց: Թե ինչ է եղել, չեմ հիշում, ինձ տարել են հիվանդանոց: 

Ես սարսափելի ծեծված էի այն աստիճան, որ ինքս ինձ նման չէի: Ուշքի եկա հիվանդանոցում, հետո մի ավտոբուս լիքը զինվորականների ուղեկցությամբ տարան մարզական համալիր: Այնտեղ  հավաքված էին բոլոր հայերը, տանկերը և զինվորականները նրանց հսկում էին: Հայերն իրար էին փաթաթվում, ու ես իմացա եղելությունը»,- պատմել է Սումգայիթի սպանդից փրկված Մարինե Մեժլումյանը:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

10:08 07.09.2017

Ինչու՞ է Հասանովն այցելել Հայաստանի հետ համագործակցող ընկերություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Լեհսատանում այցելել է ռազմարդյունաբերական ցուցահանդես:

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

12:23 11.09.2017

Ալեքսանդր Լապշինին ներում է շնորհվել

Իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուտով կլինի ազատության մեջ: Այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի ապարատից ստացած տեղեկությունները: Ըստ հրամանագրի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ որոշումը ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից:

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

14:10 11.09.2017

Թուրք նախկին նախարարին սպառնում է 95 տարվա բանտարկություն

Զաֆեր Չաղլայանը մեղադրվում է Իրանի տնտեսության զարգացմանն աջակցելու փորձի, նաև «կեղտոտ փողերի լվացման» համար անօրինական հիմնադրամների ստեղծման համար: Թուրքական «Cumhuriyet» պարբերականը հաղորդում է, որ Նյու Յորքի դատախազությունը Չաղլայանին կալանավորելու որոշում է կայացրել:

Սիրիայի Դեր Զոր քաղաքը ազատագրվել է

16:25 11.09.2017

Սիրիայի Դեր Զոր քաղաքը ազատագրվել է

Սիրիական բանակի հրամանատարներ Իսամ Զահրեդդինի և Հասան Սուհելի ղեկավարությամբ իրականացված հարձակման ժամանակ ԻԼԻՊ-ի զինյալները զոհեր են տվել քաղաքի մատույցներում, իսկ ռուսական "Կալիբր" տեսակի թևավոր հրթիռների կիրառումից հետո ստիպված են եղել ամբողջությամբ հեռանալ:

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

21:00 11.09.2017

Ազգային Ժողովում բուռն քննարկվեց Մեղրի-Նորդուս դարպասի հարցը

«Հիմա մենք խոսում ենք Իրանի հետ համատեղ դարպաս ունենալու մասին, նախկինում եղած վիճակագրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ մի 2 ամսից դարպասը կդառնա դուռ, հետո դուռը՝ լուսամուտ, լուսամուտը՝ ֆոռտչկա եւ էդպես կփակվի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանում է

18:01 11.09.2017

Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանում է

Վևաստանի արտաքին գործերի նախարարին ընդունել են Հայաստանի նախագահը և արտաքին գործերի նախարարը:

Անջեյ Կասպրշիկը դիտարկում կանցկացնի Ադրբեջանից

19:21 11.09.2017

Անջեյ Կասպրշիկը դիտարկում կանցկացնի Ադրբեջանից

Օգոստոսի վերջին Տավուշի մարզում սահմանային դիտարկումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գլխավորած խմբի ուղղությամբ, ինչի պատճառով դիտարկումն ընդհատվել էր: ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել էին հասցեական հայտարարություն անել:

BACK_TO_TOP