TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Բարձրացվում է դպրոցների սեյսմիկ դիմակայունությունը

16:28 13.02.2018 72

Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:

Նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

Ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները կահավորվելու են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով: Երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով դպրոցներում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) կամրացվեն պատերին: 

Նախատեսվում է նաև մշակել դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու և տարահանման պլաններ:

 Համայնքների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման ու քարտեզագրման համար, աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրմանն աջակցող հրահանգիչների կարողությունների զարգացման նպատակով «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաև անօդաչու թռչող սարք: Այն հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տարածքի իրական պատկերների տեսագրում և լուսանկարում՝ օպերատիվ իրավիճակի ուսումնասիրման, քարտեզագրման և վերլուծության համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշնանային ու ձմեռային արձակուրդների օրերը հայտնի են

18:00 12.10.2017

Աշնանային ու ձմեռային արձակուրդների օրերը հայտնի են

Կրթության և գիտության նախարարությունից SHANTNEWS-ին հայտնում են, որ, ըստ ուսումնական պլանի, դպրոցականների աշնանային արձակուրդը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 30-ից, իսկ ձմեռային արձակուրդը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից։ Առաջին դասարանցիների աշնանային և ձմեռային արձակուրդն ավելի երկար կտևի: 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: Ըստ ուսումնական պլանի՝ դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդն ավելի երկար կլինի. նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ:

ԿԳՆ-ն դիմել է դատախազություն

18:21 17.10.2017

ԿԳՆ-ն դիմել է դատախազություն

Թիվ 17 հատուկ դպրոցում խախտումների հարցով ԿԳՆ-ն դիմել է դատախազություն

Խորհրդարանական լսումներ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

19:19 19.10.2017

Խորհրդարանական լսումներ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը այսօր գումարած նիստում որոշել է նոյեմբերի 21-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հրավիրել խորհրդարանական լսումներ «Կրթական բարեփոխումների ընթացքը նախնականան և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում թեմայով»: Հանձնաժողովի ներկայացուցիչների գնահատմամբ այսօր հանրապետության աշխատաշուկայում միջին օղակի մասնագետների մեծ կարիք կա և այդ բացը պետք է լրացնեն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, սակայն այդ հաստատություններում սովորողների թիվը այնքան էլ մեծ չէ, չկա հստակ պատկերացում, թե կոնկրետ ինչ մասնագետների կարիք կա Հայաստանում: Այս խնդիրները պատկերացնելու, ինչպես նաև օրենսդրական բացերը կարգավորելու, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները դիմորդների համար գրավիչ դարձնելու, պետպատվերի ու խրախուսական այլ մեխանիզմերի ներդրման և, ընդհանրապես, ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն նպատակով էլ կկազմակերպվեն լսումները:

ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան

14:39 20.10.2017

ԵՊՀ-ում բացվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի անվան լսարան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր ԵՊՀ-ում մասնակցել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացմանը: Այս մասին shantnews-ին փոխանցնեցին ԱԳՆ լրատվական վարչությունից: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացման արարողությանը: Ողջունելով մայր ԲՈՒՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բուտրոս Բուտրոս-Ղալիի անվան լսարանի բացումը, նախարարը ասել է.

ԱՄՆ դեսպանատունն աջակցում է անգլերենի դասավանդմանը

16:17 24.10.2017

ԱՄՆ դեսպանատունն աջակցում է անգլերենի դասավանդմանը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ռոբերտ Անդերսոնին և մշակութային կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին: Հանդիպման ընթացքում նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի» նախագիծը նաև միջազգային կառույցների հետ ճկուն համագործակցության հնարավորություն կընձեռի: Լևոն Մկրտչյանը կարևորել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման և անգլերենի դասավանդման գործընթացի շրջանակում տրամադրվող ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:

Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագիր ԱԻՆ  ակադեմիային

17:09 26.10.2017

Պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագիր ԱԻՆ ակադեմիային

Որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովն այսօր կայացած նիստում որոշել է 2 տարի ժամկետով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագիր տալ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային:

«Լույս»-ն ավելի շատ հայաստանցի ուսանողների կօգնի արտասահմանում սովորելու համար

14:11 31.10.2017

«Լույս»-ն ավելի շատ հայաստանցի ուսանողների կօգնի արտասահմանում սովորելու համար

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրով այսուհետ ավելի շատ հայաստանցի ուսանողների կրթաթոշակ կտրամադրվի՝ արտասահմանում սովորելու համար: Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի կանոնակարգը փոխվել է: Առաջին փոփոխությունը կրթաթոշակի համար դիմած ուսանողների ընտրության սկզբունքին է վերաբերում: Նոր փոփոխությամբ համալսարանից կրթաթոշակի համար դիմած 10 ուսանողից 7-ը պետք է ՀՀ քաղաքացի լինեն, իսկ 3-ը սփյուռքահայ: Հիմնադրամը ՀՀ քաղաքացի հայ ուսանողներին նաև ավելի շատ կրթաթոշակ կտրամադրի՝ ուսման վարձի 50 տոկոսը, իսկ սփուռքահայ ուսանողներին՝ 25 տոկոսը: Հիմնադրամը տարեկան մոտ 10 համալսարանի 100 ուսանողի է ֆինանսավորում:

Նախագահ Սերժ Սարգսյանն  այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

16:24 01.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա

Նախագահ Սերժ Սարգսյանն Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա՝ ԲՈՒՀ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել ակադեմիայի վերանորոգված մասնաշենքերում, ծանոթացել ուսումնառության համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ համակարգչային լաբորատորիաներին և արդիականացված գրադարանին:

Գերմանական կրթաթոշակ հայ երիտասարդներին

15:48 02.11.2017

Գերմանական կրթաթոշակ հայ երիտասարդներին

ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:

BACK_TO_TOP