TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Ոստիկանությունն ուսումնասիրում է Երևանի ավագանու նիստի միջադեպի նյութերը

16:07 13.02.2018 89

Այսօր՝ փետրվարի 13-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակցի կողմից ոստիկանություն հաղորդում է ստացվել Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առիթով: Կատարվում է հետաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը, ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ էին բերել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած։
Իրավիճակը հատկապես լարվել էր, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել է տարաներից մեկը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Վիճաբանություն է սկսվել ՀՀԿ և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև:
Ավագանու անդամներից մի քանիսն ինքնակամ լքել են նիստերի դահլիճը, մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է: Հիվանդաոց է տեղափոխվել ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, իսկ «Երկիր Ծիրանի»-ի անդամ Սոնա Աղեկյանի ձեռքը վնասվել է:
Ոստիկանությունում ուսումնասիրում են այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպի նյութերը: Այս մասին Իրավաբան.net -ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ ծծմբական թթու պարունակող տիղմ էին բերել նիստերի դահլիճ: Ներկաներից մի մասի ինքնազգացողությունը վատացել է, ավագանու անդամներին տարհանել էին նիստերի դահլիճից: Նշենք, որ միջադեպի պատճառով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀԿ խմբակցության անդամ, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը: Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ միջադեպի մասին հաղորդում չի տրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/182395.html
© iravaban.net կայք
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP