Ե՞րբ է առաջացել կյանքը Երկրի վրա. գիտական սենսացիոն բացահայտումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+15.09 oC

Ե՞րբ է առաջացել կյանքը Երկրի վրա. գիտական սենսացիոն բացահայտումները

20:00 14.02.2018

 Լուսնի առաջացման ամենահայտնի վարկածը մինչև հիմա նա է, որ Երկիր մոլորակի բնական արբանյակը տիեզերական բախման արդյունք է: Գիտնականներն ասում են շուրջ 4.5 միլիարդ տարի առաջ տիեզերական ինչ-որ մարմին բախվել է մեր մոլորակի հետ:   Այդ մարմինը գիտնականներն անվանեցին Տեյա: Երկրի և Տեյայի բախման հետևանքով տիեզերք է շպրտվել մեծ քանակի նյութ, որի հիմքի վրա էլ ձևավորվել է լուսինը:  Սա է հենց Երկրի և լուսնի երկրաբանական և քիմիական մեծ ընդհանրությունների պատճառը:   Կատարխեի շրջանում (Կատարհեյը – դա տիեզերական ամենավաղ շրջանն է համարվում, 4 միլիարդից ավելի տարի առաջ) լուսինը բոլորովին այլ տեսք է ունեցել: Ամենայն հավանականությամբ այն ներկայացրել է լավայի հրե գունդ: Այն ունեցել է գերխիտ մթնոլորտ՝ պատված ծանր մետաղների գոլորշիով: Լուսինը այդ շրջանում մոտ 10 անգամ ավելի մոտ է եղել Երկիր մոլորակին, քան հիմա: Այս պնդման հիման վրա գիտնականների  խումբը եկել է այն եզրակացության, որ իր գոյության առաջին 400-500 միլիոն տարիների ընթացքում մեր մոլորակը  չի ունեցել օվկիանոսները և առհասարակ  հեղուկ վիճակում ջրային պաշարներ:  Այստեղից էլ բխում է այն ենթադրությունը, որ կյանքը Երկրի վրա սկիզբ է առել ավելի ուշ: Իրենց հետազոտությունների մասին գիտնականները ծավալուն հրապարակումներ են արել Geophysical Research Letters ամսագրում: 

Ինչպես ընդունված է հիմա կարծել, հաջորդ մի քանի միլիոն տարիների ընթացքում Լուսինը, մակընթացության ուժերի շնորհիվ բավականին մեծ արագությամբ է հեռացել Երկրից:  Իվերջո հասել է որոշակի հաստատուն դիրքի: Դա ներկայիս ուղեծիրն է համարվում: Ինչպես հայտնի է, Լուսինը միշտ մի կողմով է տեսանելի Երկրից: Հիմա Լուսնի հեռացման արագությունը շատ նշան է: Տարեկան 2-4 սանտիմետր: Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող Շիցզե Չունի խմբի կարծիքով հատուկ ուշադրություն պետք է դարձրել Լուսնի անբնական «սապատին», որը գտնվում է արբանյակի հասարակածային հատվածում: Այդ «սապատը» դեռ երկու հարյուր տարի առաջ բացահայտել էր ֆրանսիացի աստղագետ Պիեր Լապլասը: Ֆրանսիացին նկատել էր, որ Լուսինը 17-20 անգամ ավելի է սեղմված, քան պետք է լիներ, ըստ իր՝ առանցքի շուրջը պտտման արագության:    

   «Լուսին հասարակածային հատվածի «սապատը» կարող է բացել Երկրի վաղ էվոլյուցիայի գաղտնիքները, որոնց մասին մեր մտքի ծայրով անգամ չի անցել: Լուսնի այդպիսի կառուցվածքը, ըստ ամենայնի, փաստում է այն մասին, որ 3-4 միլիարդ տարի առաջ այն պտտվել է շատ ավելի արագ քան այսօր: Հավանաբար Լուսնի, այսպես կոչված, արագ արգելակման տեսությունը, գոնե իր գոյության առաջին շրջանի համար սխալ է:  Պտույտների արագությունը  առնվազն առաջին 400 միլիոն տարիներին եղել է շատ արագ: Հակառակ պարագայում լուսինը ընդմիշտ կմնար «հեղուկ» մոլորակ և կունենար բոլորովին այլ չափեր ու կառուցվածք»,- նշել է Շիցզե Չժունը:  

Ըստ գիտական օրինաչափությունների՝ այդպիսի սցենարը հնարավոր է միայն այդ դեպքում, եթե Երկիրը այն ժամանակ ծածկված չի եղել ջրով, որը համադրելի է Երկրի ներկայիս ջրային միջավայրին: Այսինքն՝ «հեղուկ» ջուր երիտասարդ Երկիր-մոլորակի վրա չէր կարող լինել: Ջուրը, կամ, այսպես ասած, «բերվել»  է լուսնի «սապատի» ձևավորումից հետո, կամ էլ գտնվել է պինդ վիճակում, այսինքն՝ սառույցի կառուցվածքով: 

«Եթե Երկիրն ունեցել է ջրային միջավայր շատ վաղ շրջանում, ապա այն եղել է բացառապես սառցակալած: Այդ պատճառով  մակընթացության ուժերը չեն կարողացել արգելակել լուսնի արագությունը: Մեր կարծիքով դրա հավանական պատճառը կարող էր լինել այն, որ արեգակը այն ժամանակ այդքան հզոր չէր ճառագայթում, ինչպես հիմա»,-  բացատրում է Չժունը:     

Այս եզրահանգումները ստիպում են վերանայել Երկրի վրա կյանքի առաջացման մասին տեսությունը: 

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս երկրաբանների մի գիտական խումբ հայտարարեց, որ կյանքը Երկրի վրա առաջացել է դեռ 4 միլիարդ տարի առաջ:  

 

  

   

  

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սովորել են որոշել սթրեսի մակարդակը խելացի օղակի միջոցով

21:08 19.04.2024

Սովորել են որոշել սթրեսի մակարդակը խելացի օղակի միջոցով

Վերմոնտի (ԱՄՆ) համալսարանի մասնագետները սովորել են ճշգրիտ որոշել և կանխատեսել սթրեսի մակարդակը։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Digital Health ամսագրում: Գիտնականները ենթադրել են, որ քնի ժամանակ մարդու օրգանիզմը կարող է մեծ թվով ազդանշաններ տալ, որոնց միջոցով կարելի է որոշել սթրեսի մակարդակը։ Փորձագետները հաստատել են իրենց վարկածը՝ օգտագործելով խելացի օղակները, որոնք բաժանվել են հետազոտության մասնակիցներին: Փորձը որոշում […] ...

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

08:48 19.04.2024

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

Բեռնի համալսարանի և Մոլորակների հետազոտությունների ազգային կենտրոնի շվեյցարացի աստղագետները հայտնաբերել են, թե ինչպես է Պլուտոնի մակերևույթի վրա առաջացել սրտի ձևով հսկայական շրջան, որը հայտնի է որպես Թոմբո շրջան: Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy (NatAstro) գիտական ​​ամսագրում: Պլուտոնի «սիրտը» տարասեռ է։ Նրա արևմտյան մասը՝ Sputnik Planitia-ն, զբաղեցնում է մոտ 2,4 միլիոն կիլոմետր տարածք, որը համարժեք է […] ...

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի ծրագրի ներդրումը

21:39 16.04.2024

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի ծրագրի ներդրումը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 16-ին այցելել է պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված […] ...

Հնդկաստանում աղջիկը խելացի բարձրախոսի միջոցով տնից դուրս է քշել վայրի կապիկներին

20:38 16.04.2024

Հնդկաստանում աղջիկը խելացի բարձրախոսի միջոցով տնից դուրս է քշել վայրի կապիկներին

Հնդկաստանում 13-ամյա աղջիկն օգտագործել է իր «Ալեքսա» խելացի բարձրախոսը, որպեսզի փրկի իր հարազատներին վայրի կապիկների հարձակումից։ Այս մասին գրում է People-ը։ Այս ամսվա սկզբին 13-ամյա Նիկիտան՝ Ուտար-Պրադեշ նահանգի Բաստի քաղաքից, օգտագործել է խելացի բարձրախոսը՝ վայրի կապիկների խմբին վախեցնելու համար: Նա արագ քայլեր է ձեռնարկել  տուն ներխուժող կենդանիներին քշելու համար. մտածել է խնդրել սարքին վերարտադրել շան […] ...

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը

20:27 16.04.2024

ԲՏԱ նախարարը մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։ Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության […] ...

2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտներն են արդյունաբերությունը, ֆինանսներն ու ՏՏ-ն

10:50 16.04.2024

2023-ին ամենաշատ գրոհի ենթարկված ոլորտներն են արդյունաբերությունը, ֆինանսներն ու ՏՏ-ն

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: Ռուսաստանում և ԱՊՀ-ում 2023-ին ամենամեծ թվով կիբեռգրոհների են բախվել արդյունաբերության (տարածաշրջանում միջադեպերի ընդհանուր թվի 20%-ը), ֆինանսների (17%) և ՏՏ (8%) ոլորտների կազմակերպությունները։ Այսպիսին են կիբեռսպառնալիքների շուրջօրյա մոնիթորինգի, պրոակտիվ որոնման և վերացման Kaspersky Managed Detection and Response լուծման կողմից օգտատերերի մոտ հայտնաբերված միջադեպերի վիճակագրության վրա հիմնված ամենամյա վերլուծական հաշվետվության տվյալները: Միջին հաշվով, […] ...

BACK_TO_TOP