TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Դա ոչ թե ցեղասպանության փորձ էր, այլ իրական ցեղասպանություն. Սումգայիթի դեպքերի ականատես

16:36 13.02.2018 77

«Ես իմ պարտքն եմ համարում այդ ամենին մասին պատմել հանրությանը՝ որպես հայ մարդ: Բոլորը պիտի իմանան, թե ինչ է կատարվել 1988 թվականին փետրվարի 27-29-ը: Դա ոչ թե  ցեղասպանության փորձ էր, այլ իրական ցեղասպանություն:

Մարդիկ հանգստանում էին այդ օրը: Կիրակի էր, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ականատես կլինեինք սարսափելի ողբերգության: Ես խաղում էի բակում, հանկարծ մոտեցավ ընկերուհիս և ասաց, թե «ձեր հայերը Ղարաբաղ են պահանջում, և մենք՝ ադրբեջանցիներս, նրանց պիտի կոտորենք, իսկ Թուրքիան մեզ կօգնի»: Ես երբեք չեմ մոռանա այդ  բառերը:

Ես բարձրացա տուն և հայտնեցի այդ լուրը իմ հարազատներին, բայց ոչ մի արձագանք չեղավ, ոչ ոք չէր պատկերացնում: 1 ժամ անց մեր բակում հայտնվեցին սևազգեստ մարդիկ՝ բոլորը սև գլխակապերով: Նրանք  գոռում էին՝ «Մահ հայերին, դոլոյ ռուսկիխ»:  

Նրանք պատրաստվում էին իրականացնել դատավճիռ մեր նկատմամբ զուտ էն բանի համար, որ մեր իրավունքներն էինք պահանջում:  Տանը միայն երեխաներով էինք: Տան տղամարդիկ՝ հայրս, պապս սկսեցին հոգալ պաշտպանության հարցը: Մեզ թաքցրին բաղնիքում: Ամբոխը շրջապատել էր շենքը և պատրաստվում էր իրականացնել վայրագությունը:

Հայերի բնակարանները նախօրոք գիտեին, պլանավորված էր: Դռները ծեծեցին շատ բիրտ ձևով, հայրս ու պապս կանգնած էին դռան մոտ զինված, ինչով հնարավոր  էր: Ադրբեջանցիներն էլ էին զինված սառը զենքերով: Երբ ադրբեջանցիները հարվածեցին դռանը, նախ՝ հարցրին, թե հայ ենք, հետո ներխուժեցին տուն:

Ես մի պահ բացեցի բաղնիքի դուռը և տեսա, որ հայրս կացինը բարձրացրել էր և պատրաստվում էր սպանել ինչ-որ մեկին: Սարսափը մեզ ուղեկցում էր մինչև զինվորների գալը: Այդ 8-9 ժամվա ընթացքում իսկական ինքնապաշտպանություն էր, որը ադրբեջանցիները չէի կարողանում կոտրել», պատմել է Սումգայիթի սպանդի ականատեսներից Ռուզան Թովմասյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP