Մարկ Ցուկերբերգը «հետևում է» իր աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+13.09 oC

Մարկ Ցուկերբերգը «հետևում է» իր աշխատակիցներին

14:53 13.02.2018

Facebook-ի նախկին ու ներկա աշխատակիցները խոստովանել են, որ Մարկ Ցուկերբերգի թիմում աշխատելիս զգուշավոր են եղել իրենց անձնական տվյալների պահպանման հարցում: Աշխատակիցները ասել են, որ Ցուկերբերգը ընկերության ներսում գաղտնի հետևել է նրանց համակարգիչներին և գործունեությանը տարբեր հարթակներում, հայտնում է Wired պարբերականը:

Ներկայումս աշխատող աշխատակիցներից մեկը Wired-ի լրագրողին նույնիսկ հորդորել է հարցազրույցի ընթացքում անջատել սմարթֆոնը: Աշխատակիցը ասել է, որ ղեկավարությունը ստուգում է իրենց ամեն քայլը, հեռախոսազանգերը և լրագրողների հետ խոսակցությունները:

Facebook ընկերության նախկին աշխատակիցներից մեկն էլ պատմել է, որ մի անգամ Gizmodo լրատվականի լրագրողին մի քանի լուսանկար է ուղարկել, իսկ հաջորդ առավոտյան նրան շտապ կանչել են տնօրենի մոտ՝ բացատրություն տալու:

The Next Web հանդեսը խնդրել է Facebook-ի ղեկավարությանը մեկնաբանել աշխատակիցների պատմածը, բայց ընկերությունը հրաժարվել է լրատվականների հետ խոսել այդ թեմայով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը

11:21 24.04.2024

Հայտնաբերվել է բնության առաջին մոլեկուլը

Գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է բնության մեջ առաջին մոլեկուլը, որը սովորական ֆրակտալ է: Բացահայտման մասին հաղորդվում է Nature ամսագրում հրապարակված հոդվածում: Պարզվել է, որ մոլեկուլային ֆրակտալը մանրէաբանական ֆերմենտ է՝ ցիանոբակտերիալ ցիտրատ սինթազա: Այն եռանկյունաձև նախշ է, որը կազմված է ավելի փոքր եռանկյուններից: Մինչ այժմ գիտնականները չեն հանդիպել այնպիսի ձևերի, որոնք մեծ մասշտաբով պահպանում են իրենց […] ...

Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ

11:44 23.04.2024

Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ

Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով կիբեռգրոհները։ Այսպիսին են «Կասպերսկի» ընկերության Համակարգչային միջադեպերին արձագանքման գլոբալ թիմի (Global Emergency Response Team) ամենամյա հաշվետվության տվյալները: Միջադեպերին արձագանքելու օգնության համար ընկերությունների դիմելու պատճառների թվում են արտահոսքերը, ինչպես նաև ծածկագրման արդյունքում տվյալներին հասանելիություն ստանալու անհնարինությունը: «Կասպերսկի» ընկերությունը […] ...

Գիտնականները լաբորատորիայում աճեցրել են մարդկային «մինի-թոքեր», որոնք կարող են արագացնել շնչառական հիվանդությունների ուսումնասիրությունը

09:06 23.04.2024

Գիտնականները լաբորատորիայում աճեցրել են մարդկային «մինի-թոքեր», որոնք կարող են արագացնել շնչառական հիվանդությունների ուսումնասիրությունը

Մանչեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները ցողունային բջիջներից մարդու թոքերի «մինի» տարբերակ են ստեղծել։ Նրանք կարող են ընդօրինակել կենդանի հյուսվածքների արձագանքը տարբեր նանոնյութերի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Nano Today գիտական ​​ամսագրում։ Օրգանների այս մոդելները, որոնք կոչվում են օրգանոիդներ, եռաչափ կենսաբանական կառույցներ են: Դրանք օգտագործվում են թոքերի տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կիստիկ ֆիբրոզի, թոքերի քաղցկեղի և COVID-19-ի հետևանքները […] ...

Սովորել են որոշել սթրեսի մակարդակը խելացի օղակի միջոցով

21:08 19.04.2024

Սովորել են որոշել սթրեսի մակարդակը խելացի օղակի միջոցով

Վերմոնտի (ԱՄՆ) համալսարանի մասնագետները սովորել են ճշգրիտ որոշել և կանխատեսել սթրեսի մակարդակը։ Հետազոտությունը հրապարակվել է PLOS Digital Health ամսագրում: Գիտնականները ենթադրել են, որ քնի ժամանակ մարդու օրգանիզմը կարող է մեծ թվով ազդանշաններ տալ, որոնց միջոցով կարելի է որոշել սթրեսի մակարդակը։ Փորձագետները հաստատել են իրենց վարկածը՝ օգտագործելով խելացի օղակները, որոնք բաժանվել են հետազոտության մասնակիցներին: Փորձը որոշում […] ...

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

08:48 19.04.2024

Գիտնականները բացահայտել են Պլուտոնի մակերևույթի հսկայական «սրտի» առեղծվածը

Բեռնի համալսարանի և Մոլորակների հետազոտությունների ազգային կենտրոնի շվեյցարացի աստղագետները հայտնաբերել են, թե ինչպես է Պլուտոնի մակերևույթի վրա առաջացել սրտի ձևով հսկայական շրջան, որը հայտնի է որպես Թոմբո շրջան: Հետազոտությունը հրապարակվել է Nature Astronomy (NatAstro) գիտական ​​ամսագրում: Պլուտոնի «սիրտը» տարասեռ է։ Նրա արևմտյան մասը՝ Sputnik Planitia-ն, զբաղեցնում է մոտ 2,4 միլիոն կիլոմետր տարածք, որը համարժեք է […] ...

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի ծրագրի ներդրումը

21:39 16.04.2024

Նախարար Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի ծրագրի ներդրումը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ապրիլի 16-ին այցելել է պոլիտեխնիկական համալսարան, որտեղ մասնակցել է «Բլոկչեյն» և «Արհեստական բանականություն» դասընթացների ավարտական սերտիֆիկատների հանձնման արարողությանը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀԱՊՀ-ի և «Վեբ 3» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ԲՏԱ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված […] ...

BACK_TO_TOP