TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Ինչպե՞ս ստացվեց, որ պաշտոնապես են հաստատում ապօրինի մեծածավալ ծառահատումների հանգամանքը. բնապահպանի ենթադրությունը

16:22 13.02.2018 81

Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ դատախազությունը փետրվարի 8-ին  հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Սա, թերևս, ապօրինի ծառահատումների հայտնաբերված ամենախոշոր դեպքն է, ուստի բնապահպաններն այս օրերին քննարկում են նաև, թե ինչպես ստացվեց, որ տեսչական մարմինները գնացին այդ քայլին.

«Ես կարծում եմ, որ այդ ստուգումների պատճառներից մեկը եղել է այն, որ անցած տարի ՄԱԿ-ի աջակցությամբ ուսումնասիրություն արվեց: Մանրամասն ուսումնասիրեցին տիեզերքից նկարները: Այդպիսի խորությամբ մենք ուսումնասիրություն, ինչքան գիտեմ, չենք ունեցել՝ հյուսիսային մասի անտառները՝ Լոռի, Տավուշ: Գիտեք, ես ուղղակի սարսափած էի, որ լսում էի այդ արդյունքները և նայում էի այդ նկարներին: Պատկեր է, որ այլևս անտառածածկ տարածք չէ, այլ ուղղակի ցանց է՝ առանձին-առանձին անտառային հատվածներից ստեղծված ցանց էր՝ արանքներում էսպես դատարկ՝  լրիվ անտառահատված տարածքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է բնապահպան Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի հիշեցմամբ՝ հանդիպմանը ներկա են եղել պատասխանատու բոլոր կառույցների ղեկավարները, ու նրանցից որևէ մեկը չի հերքել:

«Ես հարց տվեցի՝ լավ, ինչպե՞ս է ստացվում, որ տիեզերքից այսպիսի նկարներ ունենք, ինձ պատասխանում էին, որ դա սանիտարական հատման արդյունք է, խնամքի հատումներն են, ինչը տարբերելու համար մեծ աշխատանք պետք է անել»,- շարունակել է բնապահպանը:

Կարինե Դանիելյանը հույս ունի, որ համակարգում կատարված փոփոխություններն իրենց արդյունքը կտան և ապօրինի ծառահատումներ դեպքերն իսկապես կնվազեն:

Հիշեցնենք, որ 2017-ի նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, որով նախատեսված էր անտառները հանձնել ՀՀ բնապահպանության նախարարության պահպանությանը: Իսկ 2017թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց ՀՀ բնապահպանության նախարարության կազմում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին հրամանագիրը:

«Նախորդ տարվա վերջից և այս տարեսկզբից սկսվել են համակարգային խնդիրների լուծման աշխատանքները: «Հայանտառ» ԲԲԸ-ն ԲՆ կազմ բերեցին, Բնապահպանության նախարարության կազմից հանեցին Բնապահպանական վերահսկողության մարմինը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մեջ էսպես անտառային կոմիտե ստեղծվեց, կոմիտեի մեջ ստեղծվում է պահպանության ծառայությունն առանձին և կառավարման օգտագործման մարմինն առանձին»,- պարզաբանել է Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP