Ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը վերակենդանացման բաժանմունքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+11.09 oC

Ավագանու անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը վերակենդանացման բաժանմունքում է

13:46 13.02.2018

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը ելույթ ունեցավ նիստի ժամանակ և քննադատեց «Երկիր Ծիրանի» խմբակցության կազմակերպած բողոքի ակցիան։ Սարգսյանը հայտարարեց, թե նիստերի դահլիճում կոյուղաջրերի տհաճ հոտի պատճառով վատացել է ավագանու իրենց անդամներից Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը։ Սարգսյանի խոսքով՝ Վարդազարյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում։

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ են եկել բժշկական դիմակներով և Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած։ Բացված տարաներից տարածված գարշահոտը ավագանու անդամներից շատերի մոտ դժգոհություն է առաջացրել, որից հետո ծեծկռտուք է եղել ՀՀԿ և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

15:11 27.03.2024

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող […] ...

Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

12:44 27.03.2024

Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․ Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում: Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են […] ...

ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

10:30 27.03.2024

ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ. «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, […] ...

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը  ծանոթացել է հայկական ձեռագրերին

17:04 26.03.2024

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը ծանոթացել է հայկական ձեռագրերին

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային […] ...

Մեկնարկել է «Թատերական շաբաթը». Կամերային թատրոնը հյուրընկալել է Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի աշակերտներին

16:51 25.03.2024

Մեկնարկել է «Թատերական շաբաթը». Կամերային թատրոնը հյուրընկալել է Էջմիածնի Էօրնեկեան դպրոցի աշակերտներին

Այսօրվանից մեկնարկել է «Թատերական շաբաթը», որի մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր օրեր առաջ: Նոր նախաձեռնության շրջանակում թատրոններում իրականացվում են տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ «Թատերական շաբաթի» մեկնարկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի պետական կամերային թատրոն, որտեղ հյուրընկալվել […] ...

Գիտաժողով՝ նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին

15:24 25.03.2024

Գիտաժողով՝ նվիրված Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին

Օրբելի եղբայրների տուն-թանգարանն օրերս կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված հնագետ, արևելագետ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 137-ամյակին: Գիտաժողովի նպատակն էր հարգանքի տուրք մատուցել մեծանուն գիտնականի հիշատակին, քննարկել վերջինիս գիտական գործունեության այն բնագավառները, որոնք քիչ են հայտնի հանրությանը։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվել է ականավոր արևելագետ, գիտնական, Էրմիտաժի տնօրեն, Հայաստանի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու բացառիկ վառ […] ...

BACK_TO_TOP