TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Ո՞վ է իրականում կանգնած անտառահատումների ետևում

19:26 13.02.2018 78

«Ովքե՞ր են ներգրավված ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ» թեմայով քննարկման ժամանակ բնապահպանների և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի միջև բանավեճ է ծագել այն հարցի շուրջ, թե ովքեր են ծառահատումների մեծ մասի կատարողը: Բնապահպան Սիլվա Ադամյանի այն նկատառմանը, թե հաստատ գյուղացին չէ, որ ձմռանը տաքանալու համար փայտ է տանում, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն արձագանքել է։

«Բոլոր հետազոտություններն ասել են՝ մոտավորապես 70 տոկոսը բնակչությունն է, մնացածը վաճառվում է էլի բնակչությանը»։

SHANTNEWS-ի հարցին` ի՞նչ հետազոտությունների մասին է խոսքը, Պետրոսյանը պատասխանել է։

«2003 թվականին ես չեմ արել, համաշխարհային բանկն ա արել և դրա հիման վրա ընդունվեց ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիրը»:

Բնապահպան Կարինե Դանիելյանն էլ ավելացրել է, որ, ճիշտ է, անտառը հատվում է նաև գյուղացիների կարիքներ համար, բայց հիմնականում բնակչության ձեռքերով բիզնես է արվում։

«Ես անընդհատ այդ հարցը բարձրացրել եմ, որ մեզ մոտ բիզնես կա՝ խոշոր բիզնես կա, որը զբաղվում է անտառահատումներով: Բոլոր կողմերից ինձ մեղադրում էին, որ սխալ եմ, այդպիսի երևույթ գոյություն չունի, եթե կան անտառահատումներ, ապա միայն տեղի բնակիչ կարիքները հոգալու համար անտառահատումներ են և էդպես հարցը փակվում էր»,- ասել է Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը դարձյալ պնդել է, որ խնդիրը լուծելու համար ահնրաժեշտ է, որ տեղի բնակչությունն աշխատանք ունենա։

«Պետք է աջակցել, որ գյուղացին անտառի կոմնարդյունքով օգտվի: Գոնե բնակչության աչքն անընդհատ անտառ կտրելու վրա չլինի: Բայց էդ հարցը ինչքան ես բարձրացրել եմ, ինձ ասել են սա մեր հանձնաժողովի խնդիրը չի, աշխատատեղեր ստեղծելը մեր խնդիրը չի», - հավելել է Կարինե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը փետրվարի 8-ին  հաղորդագրություն տարածեց, ըստ որի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառվել է 1.5 միլիարդ դրամի վնաս: Գործով 13 աշխատակիցներ են անցնում:

Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափերը, ըստ ՀՀ դատախազության հաղորդագրության, հետևյալն են. Սյունիքի անտառտնտեսությունում` 9 միլիոն 771.750 ՀՀ դրամ, որից 4 միլիոն 589.000 ՀՀ դրամի վնասը վերականգնվել է: Նոյեմբերյանի անտառտնտեսությունում` 12 միլիոն 490.500 ՀՀ դրամ, Եղեգնուտի` 99 միլիոն 845.583 ՀՀ դրամ, Ստեփանավանի` 97 միլիոն 174.500 ՀՀ դրամ, Արծվաբերդի` 428 միլիոն 667.000 ՀՀ դրամ, Դսեղի` 637 միլիոն 959.000 ՀՀ դրամ, Իջևանի` 128 միլիոն 238.000 ՀՀ դրամ, Սևքարի` 11 միլիոն 378.250 ՀՀ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP