Բացի էլեկտրամոբիլից՝ Falcon Heavy հրթիռը գաղտնի բեռ է ուղարկել տիեզերք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

Բացի էլեկտրամոբիլից՝ Falcon Heavy հրթիռը գաղտնի բեռ է ուղարկել տիեզերք

20:01 12.02.2018

Պարզվում է, որ գերծանր Falcon Heavy գերծանր հրթիռակիրը տիեզերք է ուղարկել երկրորդ գաղտնի բեռը, որի գոյության մասին գրեթե ոչ ոք չգիտեր:

Կարմիր Tesla կաբրիոլետի ներսում թաքցված է եղել ոչ մեծ օբյեկտ, որը կոչված է ծառայել միլիոնավոր, գուցե միլիարդավոր տարիներ, անգամ գտնվելով նման էքստրեմալ պայմաններում, ինչպիսին է տիեզերական տիրույթը կամ հեռավոր մոլորակի մակերևույթը, գրում է hi-news.ru-ն:

Սարքը կոչվում է Arch: Այն փոքրիկ կրիչ է, որը նախատեսված է տվյալների երկարաժամկետ պահպանման համար: Դրանում պարունակվում են տեղեկատվության ամբողջական գրադարանններ՝ կոդավորված բյուրեղի կվարցի վրա, որը չափերով սովորական կոպեկ է հիշեցնում: Նշվում է, որ նման տեխնոլոգիայի հետևում կանգնած է կալիֆոռնիական Arch Mission Foundation կազմակերպությունը:

Այն իրենի DVD-ի կամ Blu-ray սկավառակի զգալիորեն փոքր տարբերակը կարծես լինի, սակայն դրա պոտենցիալը անհամեմատ մեծ է ինչպես այդ երկու կրիչներից, այլնպես էլ ցանկացած այլ օպտիկական կրիչից:

Տեխնոլոգիան մշակել է Պյոտր Կազանսկին Սաութհեմփթոնի համալսարանից: Ինչպես նշում է Arch Mission Foundation-ը, Arch 1.1 և Arch 1.2 սկավառակները ունեն ամենաերկար կենսական ցիկլը երբևէ ստեղծված կրիչներից: Տեսականորեն դրանք ի վիճակի են չկորցնել իրենց աշխատունակությունը մինչև 14 մլրդ տարի:

 Arch 1.2 սկավառակը, որն ստացել է Solar Library անվանումը, ներկայումս ճանապարհորդում է Իլոն Մասկի Tesla կաբրիոլետով 12 908 կմ/ժ արագությամբ: Կրիչը պարունակում է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովի 7 գիտաֆանտաստիկ վեպերը:

«Արևային գրադարանը կպտտվի Արեգակի շուրջը միլիարդավոր տարիներ»,- ասել է Arch Mission Foundation-ի համահիմնադիր Նովա Սպիվակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները պարզել են, որ հալվող բևեռները կարող են երկարացնել օրերը Երկրի վրա

11:23 29.03.2024

Գիտնականները պարզել են, որ հալվող բևեռները կարող են երկարացնել օրերը Երկրի վրա

Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի երկրաբանները պարզել են, որ գլոբալ տաքացման պատճառով Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառույցների հալվելը կարող է ազդել օրվա տևողության վրա: Հետազոտությունը հրապարակվել է Nature գիտական ​​ամսագրում։ Մոլորակի պտույտի արագությունը միշտ տատանվել է, բայց մինչ ճշգրիտ ժամանակաչափման և տեխնոլոգիայի ներդրումը, դրա միակ վնասակար ազդեցությունը խավարումների և այլ աստղագիտական ​​իրադարձությունների ժամանակի փոփոխությունն էր: Երկրի «միջուկի և […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

09:16 29.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը

Դանիայի Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ աղեստամոքսային տրակտի դեղամիջոցների՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորների ընդունումը կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia (A&D) ամսագրում: Պրոտոնային պոմպի ինհիբիտորները (PPIs) դեղերի խումբ են, որոնք նվազեցնում են ստամոքսի թթվի արտադրությունը: Դրանց ընդունման երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 60-ից 75 […] ...

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

10:10 28.03.2024

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում: Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել […] ...

Գիտնականները բացահայտել են մողեսների դիմադրության գաղտնիքը օձերի ամենաուժեղ թույնի նկատմամբ

21:02 26.03.2024

Գիտնականները բացահայտել են մողեսների դիմադրության գաղտնիքը օձերի ամենաուժեղ թույնի նկատմամբ

Քվինսլենդի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչպես են վարանիդների ընտանիքի մողեսները, որոնց թվում են կոմոդո վիշապները, կարողանում գոյատևել Ավստրալիայի ամենաթունավոր օձերի խայթոցից հետո: Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Molecular Sciences (IJMS) գիտական ​​հրապարակման մեջ: Ավստրալիա մայրցամաքում ապրում են աշխարհի ամենաթունավոր օձերից մի քանիսը, այդ թվում՝ թայպանը, որը իր հասակակիցների մեջ չեմպիոն է յուրաքանչյուր […] ...

Ո՞ր ածականներն են օգնել բացահայտել արհեստական ինտելեկտի օգտագործումը գիտական ​​հոդվածներ գրելիս

08:28 26.03.2024

Ո՞ր ածականներն են օգնել բացահայտել արհեստական ինտելեկտի օգտագործումը գիտական ​​հոդվածներ գրելիս

Ամերիկացի գիտնականները վերլուծել են արհեստական ​​ինտելեկտի (AI) օգտագործումը իրենց գործընկերների կողմից գիտական ​​հոդվածներ գրելիս։ Այս մասին հայտնում է The Register-ը։ Սթենֆորդի համալսարանի, Կալիֆորնիայի համալսարանի և NEC Labs America-ի փորձագետները վերանայել են արհեստական ​​ինտելեկտի վերաբերյալ հոդվածներն ու զեկույցները, որոնք ներկայացված են տարբեր գիտաժողովներում քննարկման համար: Գիտնականները նշել են, որ իրենց գործընկերները սկսել են ավելի հաճախ օգտագործել […] ...

Հնագետները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են ամենահին կանոեները

22:32 23.03.2024

Հնագետները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են ամենահին կանոեները

Հռոմի Քաղաքակրթության թանգարանի իտալացի հնագետները հայտնաբերել են Միջերկրական ծովում երբևէ հայտնաբերված ամենահին կանոեները: Նավակների մնացորդները հայտնաբերվել են La Marmotta-ի հատակում՝ նախապատմական ափամերձ բնակավայրում, որն այժմ ամբողջությամբ ջրի տակ է: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ​​ամսագրում։ Մասնագետները հայտնաբերել են լաստենուց, կաղնուց, բարդուց և եվրոպական հաճարենուց պխատրաստված հինգ նավակ։ Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ դրանք […] ...

BACK_TO_TOP