Բոլիվիայում դիմակահանդեսի առաջին օրը 21 մարդ է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+13.09 oC

Բոլիվիայում դիմակահանդեսի առաջին օրը 21 մարդ է զոհվել

18:19 12.02.2018

Բոլիվիայի Օրուրո քաղաքում ընթացող դիմակահանդեսի առաջին օրվա ընթացքում 21 մարդ է զոհվել, 72 մարդ՝ վիրավորվել: Տեղի է ունեցել մի քանի միջադեպ:

Նախ, Օրուրոյում գազաբալոն է պայթել, որի հետևանքով կա 8 զոհ, 47 վիրավոր: Բացի այդ, տեղի է ունեցել նաև 2 ավտովթար, որի հետևանքով 13 մարդ է զոհվել: Ընդ որում, վթարներից մեկի մասնակիցները նույնպես մեկնում էին Օրուրո:

Օրուրոյի դիմակահանդեսը կրոնական տոնախմբություն է, որն ունի ավելի քան 200 տարվա պատմություն: Ի սկզբանե դա բնիկների կողմից անցկացվող տոնախմբություն էր, որը հետագայում կապվեց նաև քրիստոնեական ծեսերի հետ: Հիշեցնենք, որ դիմակահանդեսները կաթոլիկ եկեղեցիներում նախորդում են Մեծ պահքին, նշվում են Բարեկենդանի ժամանակ` մի քանի օրից մինչեւ մի քանի շաբաթ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

13:27 15.04.2024

Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Ողջի գետը: Վարորդի՝ 33-ամյա Յուրի Անդրեասովի դիակը հայտնաբերվել է գետում: Կատարվում է նախաքննություն: ...

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 26.03.2024

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […] ...

Օգնության են հասել փրկարարները

12:54 24.03.2024

Օգնության են հասել փրկարարները

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ՝ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ […] ...

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […] ...

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգու ձկնաշխարհը

11:48 06.11.2023

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգու ձկնաշխարհը

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգում ավելի քան 30 տեսակի ձուկ կա. հայտնում է Երևանի կենդանաբանական այգին՝ ֆոտոշարքով ներկայացնելով ձկնաշխարհը: ...

ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

08:07 13.09.2023

ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23։34-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտ՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «GAZ» մակնիշի բենզատար […] ...

BACK_TO_TOP