Մանկավարժական համալսարանում գործում է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Մանկավարժական համալսարանում գործում է «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

12:22 09.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան այցելության ժամանակ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչությունից: 

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 26.03.2024

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […] ...

Օգնության են հասել փրկարարները

12:54 24.03.2024

Օգնության են հասել փրկարարները

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ՝ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ […] ...

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […] ...

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգու ձկնաշխարհը

11:48 06.11.2023

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգու ձկնաշխարհը

Ատերինայից մինչև ծաղրածու ձուկ, աստրանատուսից մինչև օձաձուկ. Երևանի կենդանաբանական այգում ավելի քան 30 տեսակի ձուկ կա. հայտնում է Երևանի կենդանաբանական այգին՝ ֆոտոշարքով ներկայացնելով ձկնաշխարհը: ...

ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

08:07 13.09.2023

ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 23։34-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտ՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «GAZ» մակնիշի բենզատար […] ...

ՃՏՊ` Հալաբյան փողոցում

19:26 24.08.2023

ՃՏՊ` Հալաբյան փողոցում

Օգոստոսի 24-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «ՍԱՍ» ֆուդ-կորտի արտաքին […] ...

BACK_TO_TOP