TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Բոլոր լուրերը

Հորիզոն 22.00

23:55 23.02.2018

Լևոն Ալթունյան

23:40 23.02.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում է ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

 Գինին  կարիեսի և լնդերի հիվանդության «թշնամին» է

22:15 23.02.2018

Չնայած նրան, որ ատամնաբույժերը մշտապես զգուշացնում են գինու բարձր թթվայնության մասին, The Daily Mail պարբերականը հաղորդում է, որ գինին չեզոքացնում է բերանի խոռոչի վտանգավոր բակտերիաները

Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

21:44 23.02.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։ Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Կառավարությունում քննարկվել են տարածքային կառավարման ոլորտի խնդիրները

21:37 23.02.2018

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2018 թվականին նախատեսվող համայնքների խոշորացման ծրագրերին:

Սպասվում է ևս մեկ թագավորական հարսանիք. նշանադրվել է Մոնակոյի արքայադստեր որդին

21:30 23.02.2018

Մոնակոյի դուքս Ռենե 3-րդի և Գրեյս Քելիի աղջիկը ՝ արքայադուստր Ստեֆանյան հայտարարել է իր որդու՝ 25-ամյա Լուի Դյուկռյուեի նշանադրության մասին:

Երգչուհի Արիանա Գրանդեի պրոդյուսերը մեղադվում է սեռական ոտնձգությունների մեջ

21:22 23.02.2018

Չառլի Ուոլքը երաժշտական ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունի, ինչպես նաև Republic Records-ի նախագահն է:

Զվարճալի դեպք ծանրամարտի Հայաստանի առաջնության ժամանակ

21:19 23.02.2018

Հրում վարժության ժամանակ մարզիկը չի կարողացել ֆիքսել ծանրաձողը, սկսել է առաջանալ ու դուրս գալով տեխնիկական գոտուց դուրս՝ այն նետել է գոտուց դուրս:

Տղամարդը երկնաքերից ցատկել է չբացված պարաշյուտով

21:04 23.02.2018

Պատահարի հետևանքով մարզիկը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Արմեն Սարգսյանն այցելեց Հայաստանի ամերիկյան համալսարան

21:03 23.02.2018

Փակ դռների հետևում բուհի ղեկավարության հետ առանձնազրույցից հետո Արմեն Սարգսյանը միանում է ուսանողներին ու պատասխանում նրանց հարցերին

Թուրքիայում պետական մակարդակով բացահայտում են մարդկանց ազգային ինքնությունը

21:01 23.02.2018

Թուրքիայի կառավարությունը առցանց հարթակներում բացել է երկրի՝ մինչ այժմ գաղտնի պահվող բնակչության գրանցամատյանների արխիվները:

Վերադարձ մեծ կինո 20 տարի անց. Արտավազդ Փելեշյանի 80-ամյակի երեկոն

20:53 23.02.2018

Երեկ՝ փետրվարի 22-ին, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: Իսկ այսօր արդեն Արտավազդ Փելեշյանին նվիրված երեկո է կազմակերպվել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Քննիչը պաշտոնեական կեղծիքներ է կատարել

20:42 23.02.2018

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Գողություն կայանված ավտոմեքենայից

20:40 23.02.2018

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Հատուկ աղոթք Հարավային Սուդանում և Կոնգոյում խաղաղության հաստատման համար

20:35 23.02.2018

Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ և Մայր աթոռի աշխատակիցներ:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

20:28 23.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ են փոխգործակցության հնարավորությունները քննարկելու համար. Սերժ Սարգսյան

20:24 23.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային:

Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

20:20 23.02.2018

«Ստեփանակերտի հոսպիտալից Երևան տեղափոխված ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր

20:15 23.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ:

Մի քանի տասնյակ երկրների  շուրջ 250 դիտորդ կհետևի ՌԴ նախագահական ընտրությունների անցկացման ընթացքին

20:12 23.02.2018

Շուրջ 250 օտարերկրացի դիտորդներ կժամանեն ՌԴ՝ մասնակցելու այդ երկրի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, այս մասին հայտարարել է Պետդումայի արտաքին գործերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է Интерфакс-ը:

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

20:08 23.02.2018

Եվրոպական Միությունը Բելառուսի նկատմամբ մի շարք սահմանափակիչ միջոցառումներ է երկարաձգել մեկ տարով, ասված է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունում:

Վրաստանում անժամկետ դատավորներ նշանակելը` քաղաքական սկանդալի պատճառ

20:05 23.02.2018

Վրաստանի վարչապետին էլ դուր չի եկել Արդարադատության գերագույն խորհդրի ընդունած որոշումը` 44 հոգու անժամկետ դատավոր նշանակելու մասին

Աֆղանստանում մեկ օրում 70 ահաբեկիչ են ոչնչացրել

19:59 23.02.2018

Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում այդ երկրի ռազմաօդային ուժերը 73 թռիչք են կատարել

Հորիզոն 18.00

19:55 23.02.2018

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

19:50 23.02.2018

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, մայոր Ռոման Ֆիլիպովի ընտանիքին

19:42 23.02.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, օրերը Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքի անդամներին, հայտնում է Интерфакс-ը: Երկրի բարձրագույն պարգևը հերոսի կնոջը՝ Օլգա Ֆիլիպովային ու ծնողներին է հանձնվել Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Ֆիրդուսի փողոցի բնակիչների ճակատագիրը դեռ որոշված չէ. Նարեկ Սարգսյան

19:36 23.02.2018

«Ֆիրդուսի շուկայի տարածքում շինարարությունը կմեկնարկի արդեն այս տարվա ապրիլից: Աշխատանքները ձգձգվում են, քանի որ բնակիչների մի մասի հետ դեռևս չկա համաձայնություն», - այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

BACK_TO_TOP