TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

ԱՇԽԱՐՀ

Մի քանի տասնյակ երկրների  շուրջ 250 դիտորդ կհետևի ՌԴ նախագահական ընտրությունների անցկացման ընթացքին

20:12 23.02.2018

Շուրջ 250 օտարերկրացի դիտորդներ կժամանեն ՌԴ՝ մասնակցելու այդ երկրի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, այս մասին հայտարարել է Պետդումայի արտաքին գործերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հայտնում է Интерфакс-ը:

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները

20:08 23.02.2018

Եվրոպական Միությունը Բելառուսի նկատմամբ մի շարք սահմանափակիչ միջոցառումներ է երկարաձգել մեկ տարով, ասված է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրությունում:

Աֆղանստանում մեկ օրում 70 ահաբեկիչ են ոչնչացրել

19:59 23.02.2018

Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում այդ երկրի ռազմաօդային ուժերը 73 թռիչք են կատարել

Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, մայոր Ռոման Ֆիլիպովի ընտանիքին

19:42 23.02.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, օրերը Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքի անդամներին, հայտնում է Интерфакс-ը: Երկրի բարձրագույն պարգևը հերոսի կնոջը՝ Օլգա Ֆիլիպովային ու ծնողներին է հանձնվել Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

«COCA-COLA»-ի շահույթը 5 անգամ կրճատվել է

18:50 23.02.2018

Եթե մեկ բաժնետոմսին 2016 թվականին ընկել է 1,49 դոլարի շահույթ, ապա 2017-ին այն եղել է 0,29 դոլար:

Լիտվան աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ կարգավորմանը. Լիտվայի ԱԳՆ

18:30 23.02.2018

Լիտվան իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության բանակցության միջոցով ընթացող խաղաղ կարգավորման գործում: Այս մասին հայտնել են այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը:

Human Rights Watch-ը Թուրքիայից պահանջում է հետաքննել Աֆրինի գործողությունները

17:43 23.02.2018

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Թուրքիայից պահանջում են հետաքննել Աֆրինում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության սպանությունները:

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը մեծ քանակությամբ թմրանյութ են հայտնաբերել

17:12 23.02.2018

Արգենտինայում հետաքննությունը սկսվել էր ՌԴ դեսպանի նախաձեռնությամբ: Նրա մոտ որոշակի կասկածներ էին առաջացել դիվանագիտական ուղեբեռների կապակցությամբ: Աղբյուրի հավաստմամբ` տարիներ առաջ նման դեպք տեղի էր ունեցել նույն դիվանագիտական կորպուսում:

 Բիթքոինի արժեքի նվազման պատճառով անհայտ մեկը մեկ միլիարդով հարստացել է

17:05 23.02.2018

Երբ վերջին շրջանում բիթքոինի գինը սկսել է նվազել, անանուն մի թրեյդեր, այդ ժամանակահատվածում՝ փետրվարի 9-12-ը, գնել է ավելի քան 40 հազար բիթքոին:

Նիդերլանդները դեմ է Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածուի առաջադրման գործող տարբերակին

17:00 23.02.2018

Այժմ հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվում է Եվրախորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժից:

Airbus-ը ցուցադրել է թռչող տաքսու առաջին թռիչքը

15:35 23.02.2018

Alpha One-ի մշակումը սկսվել է 2016 թվականին, և Airbus ընկերությունը պլանավորում է մինչև 2020 թվականն այն շուկա հանել:

Ավստրալիայի փոխվարչապետը հրաժարական է տվել ծառայողական սիրավեպի պատճառով

10:30 23.02.2018

Ավստրալիայում ծառայողական սիրավեպի պատճառով հրաժարական է տվել երկրի փոխվարչապետը: Բարնաբի Ջոյսի շուրջ սկանդալն առաջացել է իր աշխատակցուհիներից մեկի հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մասին լուրերի ֆոնին:

Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառումը Ասադի զինված ուժերի դեմ

09:23 23.02.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկկի Հեյլին չի բացառել Սիրիայի իշխանությունների նկատմամբ ռազմական ուժի կիրառումը:

Արտասովոր կատուն անտարբեր չի թողնում ոչ ոքի

21:29 22.02.2018

Այս կատուն յուրահատուկ մորթի ունի, որը նրա մռութը բաժանում է երկու՝ սև և մոխրագույն կեսերի:

«Պուտինի ռեժիմ». Նիկկի Հեյլին Ռուսաստանի իշխանությունների մասին

20:44 22.02.2018

Ի պատասխան՝ նրա ռուսաստանցի գործընկեր Վասիլի Նեբենզյան Հեյլիին հիշեցրել է դիվանագիտական պատշաճության մասին:

Բրիտանացին 20 դոլարով գնած թեյնիկը վաճառել է 800 հազար դոլարով

20:35 22.02.2018

Բրիտանացի հավաքորդը կոտրված բռնակով և առանց կափարիչի թեյնիկը վաճառել է 800 հազար դոլարով:

Քրդերը սիրիական իշխանություններին են հանձնել Հալեպի մի շարք շրջաններ

20:04 22.02.2018

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատները սիրիական բանակին են հանձնել Հալեպի նահանգի՝ ավելի վաղ իրենց ենթակայության տակ գտնվող մի քանի շրջան: Հայտնի է, որ Սիրիայի բանակի ենթակայության տակ անցած շրջանների թվում են Ալ–Հալյաքը, Բաիդինը, Աշ Շաֆիֆն ու Շեյհ Խիդրը:

Համշենահայերենը վերացման վտանգի տակ է

19:21 22.02.2018

UNESCO-ն զգուշացնում է, որ Թուրքիայում վերացման վտանգի տակ է լեզուների մի ամբողջ շարք: Դրանց թվում է նաև Համշենի հայկական բարբառը: Ցուցակում տեղ են գտել աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը՝ ընդհանուր թվով 15 լեզու:

Պուտինի նախընտրական ստորագրահավաքի համար վճարել են պետբյուջեի՞ց

19:14 22.02.2018

ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի շտաբին մեղադրել են առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունները պետբյուջեի հաշվին հավաքելու մեջ: Այդ մասին հայտարարել է ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ձայն» շարժումը: Այստեղ պնդում են, որ Վլադիմիր Պուտինի շտաբի օգտին աշխատած «Հաղթանակի կամավորներ» շարժումը ստորագրահավաքն իրականացնելու համար գումար է ստացել պետական բյուջեից, այլ ոչ թե նախընտրական հիմնադրամից: Սա ռուսաստանի օրենսդրության խախտում է: Սակայն «Հաղթանակի կամավորներ» շարժման անդամները պնդում են, որ աշխատանքները կատարվել են կամավորական սկզբունքով:

Սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ռիսկերը հնարավոր է գնահատել աչքի հետազոտությամբ

18:34 22.02.2018

Google-ի դուստր Verily Life Sciences հետազոտական ընկերությունը նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ռիսկերը գնահատել աչքի խոռոչի սկանավորման միջոցով: Նոր տեխնոլոգիան հետազոտվող մարդու տարիքի, արյան ճնշման և այլ տեղեկությունների համադրության արդյունքում կարող է ստույգ հաշվարկել սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ռիսկերը: Գիտնականները նոր մշակված տեխնոլոգիայով շարունակում են հետազոտությունները, թեև հայտարարում են, որ այն դեռևս պատրաստ չէ սրտաբանական որևէ կենտրոնում փորձարկելու համար: Միաժամանակ նշում են, որ առաջիկայում սրտի հետ կապված խնդիրները հնարավոր կլինի բացահայտել առանց արյան հետազոտությունների:

Հնդկաստանում շուրջ 2 կգ-անոց ուռուցք են հեռացրել մարդու գլխից

18:04 22.02.2018

Հնդկաստանում տղամարդու գլխից բարեհաջող հեռացրել են 1.8 կգ կշռող ուղեղի ուռուցքը, հայտնում է The Hindu-ն: 6 ժամ տևած վիրահատությունն իրականացվել է փետրվարի 14-ին՝ Մումբայի բուժհաստատություններից մեկում:

ԱՄՆ դիվանագետները չեն կարողանա հետևել նախագահական ընտրություններին

17:35 22.02.2018

Ամերիկացի դիվանագետներին և ամերիկյան կազմակերպությունների աշխատակիցների չի թույլատրվի դիտարկել ՌԴ-ում առաջիկա նախագահական ընտրութունների ընթացքը, այս մասին «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Սաակաշվիլիին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա

16:49 22.02.2018

Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունն արգելել է Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի «Նոր ուժերի» շարժնման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա մինչև 2021 թվականի փետրվար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության քարտուղար Օլեգ Սլոբոդան:

Լիբանանը Հայաստանի կողքին է՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում. Միշել Աուն

16:06 22.02.2018

Հայաստանի և Լիբանանի նախագահները այսօր կայացած հանդիպման ընթացքւոմ քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես Սիրիայում: Երկու երկրների նախագահները համակարծիք էին սիրիական ճգնաժամին խաղաղ լուծում գտնելու հարցում:

Ռիհաննայի 30-ամյակի աղմկոտ երեկույթը

13:51 22.02.2018

Երեկ Ռիհաննան ընկերների հետ նշում էր իր 30-ամյակը և Նյու Յորքում շատ աղմկոտ երեկույթ էր կազմակերպել, որը տևել է մինչև առավոտյան 4-ը: Նկարներից կարելի է իմանալ, թե ովքեր են եղել երգչուհու հյուրերը՝ Լեոնարդո դի Կապրիո, Փերիս Հիլթոն, Թոնի Բրեքսթոն և այլք:

Դոնալդ Թրամփն ուսուցիչներին առաջարկել է զենք կրել

13:35 22.02.2018

Դոնալդ Թրամփը առաջարկել է ուսուցիչներին թույլատրել ինքնապաշտպանության նկատառումներով զենք կրել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, որոնք Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ականատեսն են եղել:

Պայթյուն մեքսակական նավամատույցում

11:26 22.02.2018

Մեքսիկայի Պլայա դել Կարմեն քաղաքի նավամատույցի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով կա 18 վիրավոր:

BACK_TO_TOP