TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանն այցելեց Ամերիկյան համալսարան

15:27 23.02.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց Ամերիկյան համալսարան, որտեղ նրան ներկայացնում են կրթական հաստատությունը, գրադարանը։

Ծնողներն ինչ ասես, որ չեն լցնում իրենց երեխաների պայուսակի մեջ. նախարար

18:16 19.02.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է դպրոցականների պայուսակների քաշի խնդրին՝ նշելով, որ դա տևական ժամանակ հանրակրթական ոլորտի համար առաջին խնդիրն է:

Հայկական «Արմաթը» կներդրվի Հնդկաստանում

15:26 19.02.2018

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի գործադիր տնօրեն Ռամա Լութրային համագործակցության հուշագիր են կնքել:

Ի՞նչ գրքեր է ստացել նախագահ Սարգսյանը գիրք նվիրելու օրվա առթիվ

14:42 19.02.2018

Այսօր՝ փետրվարի 19-ին, գրահրատարակիչների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանը գիրք է նվիրել և փոխադարձ նվեր գրքեր ստացել: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանը հանդիպել է գրահրատարակիչների հետ

14:18 19.02.2018

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

Նման վարքագիծն անթույլատրելի է. ԿԳ նախարարը` փոխդեկանի հետ կապված սկանդալի մասին

13:35 19.02.2018

Տարածված տեղեկության համաձայն՝ ծեծկռտուքի պատճառը փոխդեկանի անպարկեշտ առաջարկությունն է եղել:

«Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ը հանձնվեց բժշկական համալսարանին

11:47 15.02.2018

Գործադիրի նիստում այսօր համաձայնություն տրվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը (152808 հատ սովորական (հասարակ) բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1000 դրամ)՝ 2.5 մլրդ ՀՀ դրամով:

Բարձրացվում է  դպրոցների սեյսմիկ դիմակայունությունը

16:28 13.02.2018

Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:

Պարգևատրվել են Հայաստանի լավագույն ուսանողները

14:03 13.02.2018

Արդեն 5-րդ տարին անցկացվող մրցույթի հաղթողների պարգևատրել է Հայաստանի կրթության և գիտության նախարարը։

Շիրակի համալսարանի դասախոսը հացադուլ է հայտարարել

18:00 12.02.2018

Շիրակի պետական համալսարանի Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը բուհի իր աշխատասենյակում այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել:

Ֆիզիկական կուլտուրա առարկան չափազանց կարևոր է՝ լինի դպրոց, տեխնիկում, թե բուհ. Կարեն Կարապետյան

17:40 12.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին: Այս մասին հայտնում են կառավարության հասարականյության հետ կապերի վարչությունից: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը զեկուցել է, որ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածման նպատակով իրականացվել են 11 միջոցառումներ, որոնց մասնակցել է շուրջ 113 հազար մարդ:

Նախագահը պարգևատրել է մանկավարժական համալսարանի դասախոսներին

12:48 09.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը մասնակցել է բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:

 «Ռոստելեկոմ»-ը կարող է վաճառել հայաստանյան իր դուստր ընկերությունը

19:29 08.02.2018

Ռուսական «Ռոստելեկոմ» ընկերությունը կարող է վաճառել հայաստանյան իր բիզնեսը՝ GNC-Alfa ընկերությունը, լրագրողներին հայտնել է «Ռոստելեկոմ»-ի ղեկավար Միխայիլ Օսեևսկին:

Լինե՞լ, թե՞ չլինել. Լեզվի պետական տեսչության ճակատագիրն անհայտ  է

14:25 07.02.2018

Կրթության և գիտության նախախարության լեզվի պետական տեսչությունը վերակազմավորման ճանապարհին է՝ շուտով կա՛մ կվերակազմավորվի պետական կոմիտեի, կա՛մ կդառանա պետական կոմիտե:

Վրացական դպրոցներում վերահսկողության տեսախցիկների տեղադրումը կդառնա պարտադիր

19:14 06.02.2018

Օրենքի փոփոխությունների համաձայն դպրոցական,տեսուչ կարող է աշխատել 21 տարին բոլորած,պարտադիր բարձրագույն կրթություն ստացած անձը:Մինչ օրենքի փոփոխությունը բարձրագույն կրթությունը պարտադիր չէր:

Չեն սովորել, բայց պետական դիպլոմներ են ստացել

11:15 06.02.2018

«Գյումրու պետական քոլեջ»-ի կեղծ դիպլոմտրամադրելու փաստով քրեական գործ է հարուցվել: Դատախազությունից հայտնում են, որ ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը` Ա. Բ.-ն, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուս. տարվա ընթացքում առձեռն և բանկային փոխանցումների միջոցով քոլեջի արհեստակցական միության նախագահին, որպես կաշառք, մաս-մաս փոխանցել են 140.000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար:

Բանակում կարող են ներդրվել արհեստագործական դասընթացներ

23:41 03.02.2018

Սրանից բացի, ըստ նախարարի, սեփական կրթությունից չկտրվելու հնարավորություն է տալիս նաև հեռահար կրթությունը, որն արդեն հեռանկարային տարբերակ է։

Մեր խնդիրը ժամանակակից, լավ կրթական համակարգ ունենալն է. Կարեն Կարապետյան

20:09 31.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

«Ավրորան» օգնում է Մատենադարանին

12:39 30.01.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս 20,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների և երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների և երիտասարդ գիտնականների համար:

Ուսուցիչների աշխատավարձերը չեն նվազել. ԿԳՆ

16:11 26.01.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել: Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:

Կառավարությունը լուծարեց 2  աշակերտ ունեցող դպրոցը

11:28 25.01.2018

Կառավարությունը այսօր որոշում կայացրեց լուծարել Մեծաձորի հիմնական դպրոցը: Ուսումնական այդ հաստատության լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է:

Կառավարությունը դպրոց կլուծարի

14:00 24.01.2018

Ուսումնական այդ հաստատության լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է:

Արցախում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

16:40 20.01.2018

Հունվարի 19-ին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի նախաձեռնությամբ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Awesome Foundation Yerevan»-ի հովանավորությամբ Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Արցախում բացվել է ևս մեկ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա

20:51 19.01.2018

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Համագործակցության արդյունքում Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքում այսօր բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:

Հայաստանում ներառական կրթությունը չի հասել պատշաճ մակարդակի. Անահիտ Բախշյան

17:53 19.01.2018

«Հանրակրթության մասին» օրենքում 2014 թվականին կատարված փոփոխություններով սահմանվել է, որ Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության։ Կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանի կարծիքով՝ սա հեղափոխական որոշում էր Հայաստանի համար, սակայն այստեղ ներառական կրթությունը դեռ չի կարողանում հասնել պատշաճ մակարդակի։

Ո՞ր երիտասարդ գիտնականները տարկետում կստանան. նախագիծ

21:45 18.01.2018

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։

Վրաստանի կրթության նախարարը Ախալքալաքի շրջանում հայկական դպրոց է բացել

14:12 18.01.2018

Նոր դպրոցը կառուցվել է տեղական հովանավորի աջակցությամբ եւ հագեցած է ժամանակակից տեխնիկայով:Դպրոցին կից կառուցվել է մարզադաշտ, լողավազան, վոլեյբոլի եւ բասկետբոլի խաղահրապարակներ:

Հեռական կհասնի 8 տարվա. նոր փոփոխություն կլինի բարձրագույն կրթության ոլորտում

13:00 18.01.2018

Կառավարության նիստում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր ներկայացրել է բարձրագույն կրթության նոր հայեցակարգ, որը, նախարարի վստահեցմամբ, լուրջ նորամուծություններ է նախատեսում, և կրթական որակը մոտեցնելու է եվրոպական չափանիշներին։

Հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով

12:06 16.01.2018

Հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից 18 դպրոցական:

Ռուբեն Վարդանյանը՝ նոր «դարաշրջանի» սպասվող փոփոխությունների մասին

14:35 29.12.2017

Forbes ամսագրի 100-ամյա հոբելյանի առիթով ռուսաստանցի հայտնի բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչ է մտածում հաջողության չափանիշների և նոր դարաշրջանի մասին:

BACK_TO_TOP