TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

ԱՐՑԱԽ

Դադիվանքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

14:35 23.02.2018

Փետրվարի 22-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Դադիվանք գյուղում:

«30 տարի է ինքներս մեզ պատմում ենք, թե ինչ վատն է ադրբեջանցին». ԼՂՀ ԱԳ նախկին նախարար

17:42 22.02.2018

«Ձեր մոտ դեժավյուի տպավորություն չկա՞: 30 տարի է մենք նույն բանն ենք կրկնում, նույն բանն ենք ինքներս մեզ պատմում, թե ինչ վատն է Ադրբեջանն ու ադրբեջանցին:

Զինծառայողը զոհվել է ձախ կողային շրջանում ստացած վերքից. ՔԿ

17:21 22.02.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Գրիգոր Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

16:13 22.02.2018

Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է տորագրել, որով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արցախը իմ անունն է, Հայաստանը՝ իմ ազգանունը. արցախցի պատգամավորի հուզական ելույթը ԱԺ-ում

15:58 22.02.2018

Արզիկ Մխիթարյանը հիշել է թե երբ է տեղի ունեցել առաջին մեծ հանրահավաքը Ստեփանակերտում և թե ինչպես է կանխվել արյունահեղությունը այդ օրը: 1988-ի փետրվարի 13-ին Ստեփանակերտի ցույցի ժամանակ հրապարակում են եղել նաև Բաղիրովն ու ԽՍՀՄ կենտկոմի ներկայացուցիչներ Ռազումովսկին և Դեմիչևը:

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

15:19 22.02.2018

ՊԲ-ից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Հայերի էթնիկ զտումները սկսվել են ոչ թե Սումգայիթից, այլ Չարդախլու գյուղից

14:00 22.02.2018

Հայերի էթնիկ զտումները սկսվել են ոչ թե Սումգայիթից, այլ Չարդախլու գյուղից, և այդ գործընթացը գլխավորում էր Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաներից մեկը՝ Շամխորի շրջանի ղեկավար Մահոմեդ Ասադովը:

Լարիսա Ալավերդյանը առաջարկում է հատուկ կարգավիճակ սահմանել Ադրբեջանի հակահայկական ջարդերը վերապրածների համար

12:46 22.02.2018

Իրավապաշտպանը հերթական անգամ պնդել է, որ 30 տարի առաջ տեղի ունեցածը պետք է գնահատել որպես ցեղասպանական գործողություններ և Արցախի հիմնահարցը տեղափոխել հենց այդ հարթություն:

Հետևողական աշխատանքով ենք պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն. Շավարշ Քոչարյան

12:02 22.02.2018

Փոխնախարարի կարծիքով համազգային խնդիրների շուրջ մեր համախմբմամբ, երկրի ներսում և միջազգային հարթակներում հետևողական և նպատակային աշխատանքով կարող ենք պարտադրել Ադրբեջանին խաղաղություն, բացառել նոր սումգայիթները և հասնել Արցախի միջազգային ճանաչմանը:

Ալիևի հայտարարությունները Երևանի մասին տարածքային պահա՞նջ է հարևան երկրի նկատմամբ, սուր ճոճո՞ւմ, թե՞ մեկ այլ բան. Նալբանդյանի ելույթը Եվրախորհրդարանում

21:20 21.02.2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ամպամածություն, առանձին շրջաններում նաև թույլ և կարճատև տեղումներ

19:59 21.02.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ամպամածություն, առանձին շրջաններում նաև թույլ և կարճատև տեղումներ

Անտոկոս վարկեր, ուսման վարձի փոխհատուցում. Աժ-ն քննարկել է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի փոփոխությունները

17:21 21.02.2018

Հանձնաժողովը որոշեց օրենքն ուղարկել լրամշակման և հաշվի առնել ներկայացված առաջարկները:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարության մասին

19:15 20.02.2018

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:

«Արցախը պարբերաբար փորձել է միանալ Հայաստանին, 1988-ին ստացվել է». Թևան Պողոսյան

18:40 20.02.2018

Փետրվարի 20-ը, ըստ վերլուծաբանի, որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը պետք է լինի նաև օրացույցներում ու ճանաչվի որպես Հայաստանի նորագույն պատմության հիմքը

Փետրվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

17:50 20.02.2018

Փետրվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Անազատությունը չունի արդարացում, և ազատությունը չունի այլընտրանք. Սերժ Սարգսյան

11:45 20.02.2018

Արցախի վերածննդի օրվա և Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ուղերձը ներկայացնում ենքն ամբողջությամբ:

Արցախի վերածննդի օրվա առթիվ Բակո Սահակյանի նստավայրում պարգևատրման արարողություն է տեղի ունեցել

21:12 19.02.2018

Արցախի վերածննդի օրվա առթիվ փետրվարի 19-ին նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Արցախի ԱԳՆ-ն կարևորում է շփման գծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը

20:55 19.02.2018

Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։

Եվրախորհրդարանում պատգամավորները կրկին կխոսեն Արցախի մասին. կանցկացվի միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

20:46 19.02.2018

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) միջազգային հասարակական կազմակերպությունը և «Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղը» Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Եվրախորհրդարանում կազմակերպում են միջոցառում:

Ինչո՞ւ ԵՄ պաշտոնյաները երբեք Արցախ չեն այցելել. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները՝ Մոգերինիին

20:40 19.02.2018

Եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ նամակ են հղել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում և Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը:

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

20:01 19.02.2018

Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներն Արցախում են

19:23 18.02.2018

Փետրվարի 17-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ մեկնել է Արցախ:

Աշխարհաքաղաքականության հիմքը ուժեղ լինելն է. Դավիթ Բաբայան

18:33 17.02.2018

Ադրբեջանի նախագահի վերջին հատարարությունները իրենց երկրում սպասվող ընտրություներին ընդառաջ կրկին դարձել են որքան ռազմատենչ, նույքան էլ մառազմատիկ

Սահմանային սրացումները, դժբախտաբար, նորմայի մեջ  են. Դավիթ Բաբայան

17:46 17.02.2018

Բանն այն է, որ երբ խոսվում է սահմանային լարվածության ինչ որ ընդհանրական կարգավորման գալու երկուստեք դժվարությունների մասին, պետք է փաստել, որ միակ խոչընդոտը ադրբեջանական փիլիսոփայությունն է պետականաշինության մասին:

Հրադադարը խախտվել է 250 անգամ

15:12 17.02.2018

ՊԲ-ից հայտնում են, որ փետրվարի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսորը անխուսափելի է համարում պատերազմը

13:50 17.02.2018

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը, անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցին, որտեղ ասվում է, որ 2018թ. ԼՂ-ում նոր բռնկումների ռիսկ կա, ասել է, որ պատերազմն անխուսափելի է:

Փհենչհանի օլիմպիական ավանում լրագրող է մահացել

12:45 17.02.2018

Նա լրագրող է եղել, ով աշխատել է ճապոնական լրատվամիջոցներից մեկի համար:

«Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի». Նորատ Տեր-Գրիգորյանց

11:43 17.02.2018

90-ական թվականներին Ադրբեջանի նպատակը հետևյալն էր` Ղարաբաղի գրավում, Զանգեզուրի գրավում, միացում Նախիջևանի հետ, Նախիջևանից հարձակում Երևանի վրա: «Մենք այն ժամանակ կոտրեցինք այս մտադրությունը և ազատագրեցինք մեր Արցախը, Ադրբեջանը պարտվեց, բայց այդ գաղափարն ապրում է, փաստորեն ապրում է, նա շարունակում է զինվել, քանի որ սխալ փաստաթուղթ ստորագրվեց հրադադարի մասին, հիմարություն»,- ասել է Տեր-Գրիգորյանցը:

Մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ Արցախի ՊԲ-ում

20:38 16.02.2018

Բանակային 2018 թ. ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, փետրվարի 16-ին անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը:

Փետրվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

20:20 16.02.2018

Փետրվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

BACK_TO_TOP