TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները

21:44 23.02.2018

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները։ Փետրվարի 23-ին` Ժամը 10:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Արմեն Սարգսյանն այցելեց Հայաստանի ամերիկյան համալսարան

21:03 23.02.2018

Փակ դռների հետևում բուհի ղեկավարության հետ առանձնազրույցից հետո Արմեն Սարգսյանը միանում է ուսանողներին ու պատասխանում նրանց հարցերին

Քննիչը պաշտոնեական կեղծիքներ է կատարել

20:42 23.02.2018

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Գողություն կայանված ավտոմեքենայից

20:40 23.02.2018

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Հատուկ աղոթք Հարավային Սուդանում և Կոնգոյում խաղաղության հաստատման համար

20:35 23.02.2018

Ժամերգությանը ներկա էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ և Մայր աթոռի աշխատակիցներ:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

20:28 23.02.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 25-ից Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մադագասկարի նախագահի այցելությունները լավ առիթ են փոխգործակցության հնարավորությունները քննարկելու համար. Սերժ Սարգսյան

20:24 23.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային:

Կառավարությունում քննարկվել են մտավոր սեփականության ոլորտին վերաբերող հարցեր

20:15 23.02.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) և պալատի անդամ- կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր գործում են մտավոր սեփականության ոլորտում կամ իրենց բիզնեսում առնչվում են մտավոր սեփականության խնդիրների հետ:

Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

19:50 23.02.2018

Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ֆիրդուսի փողոցի բնակիչների ճակատագիրը դեռ որոշված չէ. Նարեկ Սարգսյան

19:36 23.02.2018

«Ֆիրդուսի շուկայի տարածքում շինարարությունը կմեկնարկի արդեն այս տարվա ապրիլից: Աշխատանքները ձգձգվում են, քանի որ բնակիչների մի մասի հետ դեռևս չկա համաձայնություն», - այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

«Զվարթնոց» օդանավակայանի ճակատագիրը դեռ որոշված չէ. Նարեկ Սարգսյան

18:41 23.02.2018

«Զվարթնոցի խնդիրը շատ բարդ խնդիր է: Նույնպիսի խնդիր կա Գյումրիի օդանավակայանի հետ կապված: Ես` որպես ճարտարապետ, չեմ ցանկանում, որ այն քանդվի», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, նշելով, որ այդ հարցի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում:

Դուք ձեռ եք առնում մեզ. Փաշինյանը՝ Մարտի 1-ի լսումներին

18:34 23.02.2018

Փաշինյանին զայրացրել է դատախազության ներկայացուցչի պատասխանը, որ չի կարող հայտնել` Մարտի 1-ի դեպքերի ընթացքում ցուցարարների կողմից զենք, մասնավորապես հրազեն կիրառելու հնարավոր դեպքերի ապացույցներ կա՞ն, թե՞ ոչ:

Ինչո՞ւ չեն ասում ա՛յ տգետ, հերդ՝ Ալիևը, ծունկի իջավ 94 թվին. Ստամբոլցյան

18:17 23.02.2018

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը դարձյալ հիշեցրել է Նախիջևանի հետ կապված իր առաջարկի մասին:

Ես հպարտ եմ, որ այդ դիմադրությունը կազմակերպել եմ. Փաշինյանը՝ Մարտի 1-ի մասին

17:57 23.02.2018

Ազգային ժողովում Մարտի 1-ի վերաբերյալ լսումներին եզրափակիչ ելույթով հանդես է եկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ ճակատագիր կունենան Երևանի կիսակառույց շինությունները

17:20 23.02.2018

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև մայրաքաղաքում անավարտ շենք-շինությունների խնդրին:

«Ուղիղ գրաքննություն է մտցվել Հայաստանում ու դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել». Լևոն Բարսեղյան

16:54 23.02.2018

Բարսեղյանի համոզմամբ՝ գրաքննության են ենթարկվել թվով 10 պարբերականներ:

Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետը

16:47 23.02.2018

Հայաստան է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:

30-35 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում համայնքների զարգացման համար. Դավիթ Լոքյան

16:40 23.02.2018

«Մենք չենք կարող տարածքային համաչափություն ապահովել երկրում, եթե չունենք ձևավորված կայուն, ուժեղ համայնքներ։ Պատահական չէ, որ 2017թ.-ի մեր գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխությունները, իսկ տեղական կառավարման մակարդակով՝ համապատասխան ռազմավարությունների ընդունումը, գործառնական ծրագրերի ընդունումը և զարգացման գործընթացն ուղղորդող մեթոդիկաները»:

«Քարերի սիմֆոնիայի» շինարարության համար մեղավոր են և՛ համայնքապետը, և՛ տեսչությունները. Դավիթ Լոքյան

16:20 23.02.2018

Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի մոտ իրականացվող շինարարության մեջ մեղքի բաժին ունեն և՛ համայնքապետը, քանի որ իր տարածքում կառուցապատում է իրականացվել առանց թույլտվության, և նա չի միջամտել, և՛ տեսչությունները, քանի որ կառուցելուց հետո են տեսնում, որ շեղումներ կան:

Ստամբոլցյանը հիշեցրել է, թե ինչ են ասել Գորբաչովին Գյումրիում

16:11 23.02.2018

Արցախը պետք է Հայաստանի Հանրապետության մաս դառնա. այս կարծիքին է հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

Դուք մոլորության մեջ եք. դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ պաշտպան Տիգրան Եգորյանին

16:04 23.02.2018

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ պաշտպանական ճառերն ընդհատվել են:

Ռոբերտ Քոչարյանը խոսում էր առաջին դեմքով, կարծես՝ ինքն էր ականատեսը. ակտիվիստ

16:03 23.02.2018

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ի պատասխան, նշել է. «Ո՛չ, այս պահին, ո՛չ»:

ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերություններում զգալի առաջընթաց կա. Սերժ Սարգսյան

15:55 23.02.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին. հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Դրսի ուժերի ազդեցությունը 1988-ի շարժման վրա մեծ էր. Ստամբոլցյան

15:50 23.02.2018

Բանախոսի համոզմամբ՝ ոչ թե դրսի ուժերը ղարաբաղյան շարժումը զրոյից կազմակերպեցին, այլ օգտվեցին առիթից և կազմակերպված շարժումը նաև իրենց նպատակին ծառայեցրին:

 Վիճաբանություն փաստաբանի և դատավորի միջև. Սեֆիլյանի գործով դատաքննությունը լարված է  ընթանում

15:21 23.02.2018

Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

«Ստեղ չալաղաջ կամ խոզի խորոված չեն տալու». «Քարերի սիմֆոնիայի» մոտ կառուցապատում իրականացնող

15:14 23.02.2018

ՀՀ բնապահպանության նախարարությունը Գառնու կիրճում՝ «Քարերի սիմֆոնիայի» հարևանությամբ, կառուցապատում իրականացնողին պարտավորեցրել է ժամանակավորապես դադարեցնել շինարարությունը՝ մինչև տեսչական մարմինը կհրապարակի տարածքի ուսումնասիրությունների արդյունքները:

Հայաստանում կներդրվի՞ արագ և մատչելի շենք կառուցելու տեխնոլոգիան

15:07 23.02.2018

Մեր նորմերի համաձայն՝ առաջին և երկրորդ կարգի վթարայինները անվտանգ են, բայց մշտական ուշադրություն են պահանջում։ Երրորդ կարգի շենքերը ենթակա են վերակառուցման, իսկ չորրորդ կարգ ունեցողները պետք է քանդել։

Մարտի 1-2-ին անկարգությունների համար մեղադրվել է 117 մարդ. դատախազ

14:51 23.02.2018

«Այսինքն, 100-ից ավելի ուժի մեջ մտած դատական ակտեր ունենք», – նշեց Բիշարյանը։

Մարինացված վարունգի մեջ հայտնաբերված որդերը առողջության համար վտանգավոր չեն. ՍԱՊԾ

14:40 23.02.2018

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:

BACK_TO_TOP