TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Տղամարդը երկնաքերից ցատկել է չբացված պարաշյուտով

21:04 23.02.2018

Պատահարի հետևանքով մարզիկը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

20:20 23.02.2018

«Ստեփանակերտի հոսպիտալից Երևան տեղափոխված ժամկետային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում», - այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Սուրճի մեջ հոգեներգործուն դեղահաբ էր գցել ու թալանել

17:50 23.02.2018

Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 15-ն՝ 22։20-ին մի տաքսու վարորդ գողության մասին հայտարարություն է տվել: Նա հայտնել է, որ Երևանում իր մեքենան մի տղամարդ է նստել ու պատվիրել իրեն տանել Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղ։ Ճանապարհին պատվիրատուն վարորդին սուրճ է հյուրասիրել։

18-ամյա երիտասարդը փնտրվում է որպես անհետ կորած

15:00 23.02.2018

Ոստիկանության Արարատի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը:

Դադիվանքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

14:35 23.02.2018

Փետրվարի 22-ին առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Դադիվանք գյուղում:

Հրազդան գետում հայտնաբերվել է հունվարից փնտրվող 26-ամյա երիտասարդի դին

12:27 23.02.2018

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ժամը 10:50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում կա դի:

Գողացել էին 3 մլն դրամ, ոսկու ձուլակտոր ու բանկային քարտ

12:12 23.02.2018

Բացահայտվել է բժշկական սարքավորումների սպասարկման և վաճառքի կենտրոնից կատարված գողությունը: 60 և 61-ամյա տղամարդիկ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին սենյակներից մեկի պատուհանը և գողացել մոտ 3 մլն դրամ, ոսկու ձուլակտորներ ու բանկային քարտ:

Քաղաքացին փորձել է թմրանյութ տանել ՔԿՀ

11:57 23.02.2018

Երեկ՝ փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկությամբ Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել ու առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:

Գյումրիում փլուզվել է հանրակացարանի շենքը. 8 ընտանիք անօթևան է մնացել

11:30 23.02.2018

Այս գիշեր՝ փետրվարի 23-ին, ժամը 03:10-ին, փլուզվել է Գյումրիի կենտրոնական Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային շենքը:

Զինծառայողը զոհվել է ձախ կողային շրջանում ստացած վերքից. ՔԿ

17:21 22.02.2018

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ, հայտնում են Քննչական կոմիտեից։

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

15:19 22.02.2018

ՊԲ-ից հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Բաղանիսում բեռնատար է շրջվել

13:02 22.02.2018

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթարէ տեղի ունեցել Տավուշում:

Հրթիռներ են ընկել Դամասկոսի Հայոց առաջնորդարանի թաղամասում

17:31 21.02.2018

Ըստ տեղեկության՝ անցնող տասը օրերի ընթացքում իրավիճակը շարունակում է լարված մնալ քաղաքի հատկապես հին թաղամասերում:

Շրի Լանկայում ավտոբուսում նռնակ է պայթել. կա 19 վիրավոր

17:20 21.02.2018

Երկրի վարչապետի խոսքով՝ նախնական հետաքննությունը պարզել է, որ պայթել է ավտոբուսի ուղևորներից մեկի պայուսակում գտնվող նռնակը:

Կանխվել է ձիու և էշի մսի վաճառքը

15:54 21.02.2018

Մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր՝ փետրվարի 21-ին, առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը:

70-ամյա իջևանցին մացառախոզ է որսացել

12:15 21.02.2018

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։ Ոստիկանությունից հայտնում են, որ Իջևանի 70-ամյա բնակիչ Աշոտ Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ:

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել. դեպքի վայրից տեսանյութ է հայտնվել համացանցում

11:13 21.02.2018

Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբուխը ժայթքել է:

Պայթյունի հետևանքների վերացման մասին խոսել է Երևանի փոխքաղաքապետը

20:13 20.02.2018

«Քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրվել են համապատասխան մասնագետներ, որոնք այստեղ պետք է կատարեն հետազոտություններ: Եզրակացությունից հետո ձեռնամուխ կլինենք մնացած աշխատանքներին», - ասել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն՝ այցելելով Երևանի Վրացական փողոց, որտեղ այսօր պայթյուն է գրանցվել:

Ականջմտուկների ներխուժումից հետո ավստրալացուն խորհուրդ են տվել հրդեհել սեփական տունը

19:30 20.02.2018

Սոցիալական ցանցերի օգտատերերը ավստրալացի Ֆինչ Հաթթոնին խորհուրդ են տվել հրկիզել տունն այն բանից հետո, երբ նա հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հազարավոր միջատներ գրավել նրա տան բակը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, ականջմտնուկներին դուր է եկել նույնիս մանկասայլակը, որը կանգնած է եղել ցախատան կողքին: Հաթթոնը նկարել է մանկասայլակը, որի վրա միջատները բառացիորեն վխտում են:

Կադրեր Վրացական փողոցում տեղի ունեցած հզոր պայթյունից

18:25 20.02.2018

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ ժամը 05:11-ին Երևանի Վրացական փողոցում հզոր պայթյուն է տեղի ունեցել:

«Շտապօգնության ավտոմեքենաներ եկան, մեզ թվաց մարդիկ են վնասվել». պայթյունի ականատեսներ

18:07 20.02.2018

Վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին Վրացական փողոցում գրանցված պայթյունի մասին SHANTNEWS-ի թղթակցին մանրամասներ են պատմել տարածքի ու շենքի բնակիչները: Ինչպես արդեն հայտնել ենք, պայթյունը որոտացել է 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում: Հարևանությամբ ապրողները պատմել են, որ տանը ոչ-ոք բնակվելիս չի եղել, քանի որ վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: SHANTNEWS-ի տեախցիկի առջև խոսել է նաև այն կինը, ով պայթած տանը պարբերաբար մաքրության աշխատանքներ է կատարել:

Ոստիկանները ծեծել են ձերբակալված քաղաքացուն

13:11 20.02.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:

Ավտովթարներ, բռնաբարություն, զենք-զինամթերքի առգրավում. ոստիկանական ամփոփում

12:01 20.02.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 և թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։

Պայթյուն Երևանի վրացական փողոցում. վնասված մեքենաներ, տարհանվածներ

10:13 20.02.2018

Վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի Վրացական փողոցում: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ պայթյունը որոտացել է 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում:

Նոր մանրամասներ ՎՏԲ բանկի վրա հարձակումից

19:30 19.02.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։

Հարձակում ՎՏԲ բանկի վրա

18:13 19.02.2018

Այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 16-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել ՎՏԲ բանկի՝ Բաղրամյան 56 հասցեում գործող մասնաճյուղի վրա:

Հարկային տեսուչը փաստաթղթեր է յուրացրել

15:50 19.02.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և քաղաքացի Տ. Վ.-ի հաղորդման առթիվ:

53-ամյա տղամարդուն եղբոր տղան ծեծել է ու թողել, որ վնասվածքներից մահանա. ՔԿ

13:52 19.02.2018

Քաջարանում 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է 3 անձ, որոնցից մեկը մահացածի եղբոր որդին է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2018թ. փետրվարի 17-ին՝ ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է նույն քաղաքի 153-ամյա բնակչի դիակը՝ դեմքի շրջանում բռնության հետքերով։

Դանակահարություն Բաշինջաղյան փողոցում

12:44 19.02.2018

Երեկ՝ փետրվարի 18-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1973 թ. ծնված Մանաս Վ.-ն:

BACK_TO_TOP