Կոծկվել է 600-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք. պնդում է Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+19.09 oC

Կոծկվել է 600-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք. պնդում է Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիրը

16:51 06.02.2018

Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն  հայտարարություն է տարածել այն մասին, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք, սակայն կոծկել են անօրինականությունը և չեն հայտնել ոչ ոստիկանությանը, ոչ էլ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

ShantNews-ի հետ զրույցում Նարինեն ասել է, որ ապօրինի ծառհատումները «Արևիկ» ազգային պարկի տարածքում էն կատարվել։ «Արևիկը» ստեղծվել է 2009 թվականին և մտնում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ։

«Ծառահատումները Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վահրավար (նախկին անունը՝ Մարգի) և Թղկուտ (նախկին անունը՝ Մարազաի) տեղամասերում են եղել», – ասել է Նարինեն ու հավելել, որ նկարներ էլ կան, որտեղ երևում է, թե ինչպես է կենսոլորտային համալիրի աշխատակիցներից մեկը գրանցում է խախտումը։

 

«Նրա ձեռքում պարզ երևում է գրանցամատյանը։ Գրանցամատյանի մեջ գրանցումը տրամաբանորեն պետք է նախատեսի նաև համապատասխան թիվ գրելը կոճղի վրա։ Սովորաբար դա արվում է յուղաներկով։ Ես այս մանրամասնությունները, սիրելիներս, նշում եմ, որ հասկանաք, թե ո՞նց են փորձում հատուկ պահպանվող գոտու աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով թաքցնել անօրինականությունը։ Իսկ ծավալը վնասի բնությանը, ի դեպ կարող է անցնել 10 մլն դրամը։ Այսինքն, սա կարելի է դիտարկել քրեական հանցագործության խոշոր չափերի վնասի հոդվածով», – ասել է Նարինեն հայտարարության մեջ:

Ըստ Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիրի՝ հատվել են հիմնականում կաղնիներ։ Կան նաև բոխի, թղկի տեսակներ։ Կաղնու տեսակը կոչվում է Արաքսյան կաղնի։ Հատվածների տարիքը 20-30 և ավելին է։

«Ինձ ապշեցրեց նաև այն, որ ծառահատները ոնց որ ոխ հանեին կաղնիներից։ Տեսեք, թե ինչպես են հատ առ հատ բոլոր ճյուղավորված մասերը սղոցել։ Իմիջիայլոց ասեմ, որ սղոցի ձայնն էլ հաստատ մեկը լսած կլիներ»,- ասել է Նարինեն՝ հավելելով, որ այս ապօրինության մասին Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրինությունը  ոչ միայն լռել է, այլև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ներկայացրել, որ խախտման դեպքեր չեն եղել:

«Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն՝ Վարդան Գևորգյանը և՛ տեղյակ է եղել խախտումներին, և՛ որոշակի տեղեկություններով ներկա եղել մոտ 15 աշխատակցի հետ վերը նշված տեղամասերում։ Սակայն նա պնդում է, որ տարածքները չեն մտնում «Արևիկ» ազգային պարկի մեջ։ Սա աբսուրդ է ոչ միայն նրա համար, որ ազգային պարկը ունի կադաստրային սահմաններ, որոնք հաստատված են Կառավարության 15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն որոշմամբ, այլ նաև նրա համար, որ տնօրենը նախկինում աշխատել է կադաստրում։ Օրինակ՝ Վարդան Գևորգյանի կենսագրությունում պարզ գրված է, որ նա 2002 թվականից աշխատել է Կապանի կադաստրում՝ բաժնի պետ, 2008-ից՝ «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկի տնօրեն, այնուհետև՝ Կապանի քաղաքապետի տեղակալ: Ուրեմն նա ամենալավը պետք է տեղեկացված լինի կադաստրային քարտեզների մասին։ Եթե նույնիսկ չգիտի, 

կարելի է հուշել, որ «Արևիկ» ազգային պարկը նախկին անտառտնտեսության ամբողջ տարածքն է գրավել, ինչը նշանակում է, որ համայնքային հողեր պարկի կազմում չկան և վիճելի չեն կարող լինել նաև որպես սահմանային գոտի, քանի որ պետական սահմանը նշածս հատվածներում գետով հստակ բաժանվում է։ Իմ անձնական կարծիքով և տարիների փորձով ասեմ, որ հատումները կարող էին անել մոտակա Լիճք, Տաշտուն, Վահրավար ու Թղկուտ համայնքների բնակիչները, կամ նշված համայնքների տարածքում պղնձի հանքավայրերով շահագրգռված ընկերությունները»,-հավելում է Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիրը։ ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

23:48 24.04.2024

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

23:00 24.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա […] ...

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […] ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:13 24.04.2024

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆi հրապարակված տեսաուղերձն […] ...

BACK_TO_TOP