Արյան նոր թեստը հայտնաբերում է քաղցկեղը մինչև ախտանիշների ի հայտ գալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+12.09 oC

Արյան նոր թեստը հայտնաբերում է քաղցկեղը մինչև ախտանիշների ի հայտ գալը

20:03 20.01.2018

ԱՄՆ-ի  ուռուցքաբանների թիմը մշակել է արյան թեստ, որը կարող է հայտնաբերել քաղցկեղը մինչև ախտանշանների ի հայտ գալը: Նոր տեխնոլոգիայի մասին գիտնականները պատմել են Science ամսագրում:

Նոր թեստը կոչվում է CancerSEEK, արժե 500 դոլար: CancerSEEK-ը փնտրում է արյան մեջ մուտացիայի ենթարկված ԴՆԹ  մահացած բջիջները և ութ տեսակի քաղցկեղի բիոմարկերները՝   կրծքի, հաստ աղիք, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, կերակրափողի, լյարդի և ստամոքսի:  Հետազոտողները նոր տեխնոլոգիան փորձարկել են  տարբեր երկրներում այս տեսակի քաղցկեղներով տառապող ավելի քան 1000 հիվանդների վրա: Արյան հետազոտությունը ճիշտ արդյունք ցույց է տվել 70 տոկոս դեպքերում:

Ստուգիչ  խմբի՝  800 առողջ կամավորների հետազոտության արդյունքում պարզվել է, որ թեստը սխալ արդյունք է ցույց տալիս ընդամենը 1% դեպքերում: Թեստը, սակայն, ցույց չի տալիս, թե որ օրգաններ են վնասված, նման դեպքերում ճշգրիտ ախտորոշման համար ավելի խորը հետազոտություն է իրականցվում:

Վաղ փուլերում թեստը հայտնաբերում է քաղցկեղը միայն հիվանդության 40% դեպքերում: Սակայն դա արդեն իսկ լավ արդյունք է, որը կօգնի փրկել մարդկանց կյանքը, կարծում են գիտնականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

11:05 24.04.2024

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […] ...

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

23:20 23.04.2024

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […] ...

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

15:37 23.04.2024

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […] ...

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

10:22 23.04.2024

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

09:28 23.04.2024

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

Ատամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ «Դրանց թվում է տրիկլոզանը: Այս հակաբակտերիալ միջոցը կապված է հակաբիոտիկների դիմադրության և հորմոնալ անհավասարակշռության զարգացման […] ...

BACK_TO_TOP