Վազգենը Արմենին չի ծեծել, հերյուրանք է. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

Վազգենը Արմենին չի ծեծել, հերյուրանք է. Արմեն Սարգսյան

18:58 20.01.2018

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, անդրադարձել է այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը 1997 թվականին թողեց վարչապետի պաշտոնն ու հեռացավ Հայաստանից, քանի որ հակասություններ ուներ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։

«Միանշանակ ասեմ, որպեսզի թեման հենց սկզբից փակվի, ապտակի մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են։ Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թվականից, մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը Սևանում։ Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996 թվականից մինչև 1999-ի հոկտեմբերի 25-ը, երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի՝ եղբայրական հարաբերություններ։ Դա իմ տեսածն է, կարծում եմ, քիչ չեմ տեսել, նրանց հարաբերություններին, շփումներին բազմիցս ներկա եմ եղել»,- ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ ինքը վերջին անգամ Վազգենին կենդանության օրոք տեսել է հենց Արմեն Սարգսյանի հետ՝ Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, իրենց տանը։

«Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Իմ տեսած ու լսածն է։ Թե կուլիսներում մարդիկ ինչեր են իրենց համար հորինում, ինչեր են ուզում ակնկալել այդ «ապտակ» եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ո՛չ լսել, ո՛չ զգացել եմ կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի։ Չկա նման բան, սուտ է, հերյուրանքներ են»,- նշել է նա:

168.am-ի այն հարցին` այդ  դեպքում ո՞րն էր վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը, Արմեն Սարգսյանը պատասխանել է հետևյալ կերպ.

«Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր։ Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաստան երկրին շատ է պետք։ Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն՝ հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար տարիների կյանք ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը»:

Ավելի վաղ SHANTNEWS-ը տեղեկացրել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը 1997թ. Հայաստանից հեռացել է Վազգեն Սարգսյանի կողմից ծեծվելուց հետո:  

Պետք չէ պղծել Վազգենի հիշատակը, պետք չէ էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Երկուսն էլ թույլ չէին տա ո՛չ ապտակել, ո՛չ ապտակն անհետևանք թողնել:

Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:

Հուսով եմ՝ վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին»,- գրել էր Տիգրան Հակոբյանը:


 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

22:54 25.04.2024

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ, […] ...

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

22:40 25.04.2024

Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր

Ապրիլի 25-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի պետքարտուղարության և արտաքին ծրագրերի ենթահանձնաժողովի մեծամասնական կուսակցության (դեմոկրատական) գործավար Ալեքս Քարնսին, աշխատակազմի փորձագետ Էնդրյու Պլատին և պետքարտուղարության օրենսդրական հարցերի բյուրոյի հատկացումների գծով ավագ խորհրդատու Փոլ Ռադեմախերին: Նախարարի տեղակալը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը, անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ […] ...

Ապրիլի 26-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

22:15 25.04.2024

Ապրիլի 26-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-15:00 Տիգրան Մեծի պող. 40, 40Բ շենքեր, 10:00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Քոչարյան փ. 4 շենք, Քոչարյան նրբ. 5 շենք, Գայի պող. 26, 28, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 2-րդ […] ...

BACK_TO_TOP