Սպիտակ տան կանացի դեմքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+16.09 oC

Սպիտակ տան կանացի դեմքը

18:42 20.01.2018

Առաջին տիկինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքն արդեն ուղիղ մեկ տարի է՝ բնակվում է Սպիտակ տանը: ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի վարկանիշը վերջին տարվա ընթացքում բավական աճել է, թեև նա հազվադեպ է հանրության առաջ հայտնվում: Հարցումների համաձայն՝ ամերիկացիների 54%-ը դրական է գնահատում ԱՄՆ առաջին տիկնոջը:

Մելանյա Թրամփը ծնվել է 1970թ. Սլովենիայում: Նախկին մոդել Մելանյան ավելի քան 2 հարյուրամյակի ընթացքում առաջին օտարազգին է, որ հայտնվել է առաջին տիկնոջ դիրքում: Մելանյա Թրամփին նախորդող Միշել Օբաման մեծ ժողովրդականություն էր վայելում, և եթե ներկայիս առաջին տիկինն իր առջև խնդիր է դրել գրավել ամերիկացիների սրտերը, ապա դա այնքան էլ հեշտ գործ չի լինելու:

Gallup ընկերության դեկտեմբերյան հարցումների համաձայն՝ Մելանյա Թրամփին դրական է գնահատել ամերիկացիների 54%-ը, մինչդեռ մեկ տարի առաջ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, նման կարծիք էր հայտնել երկրի բնակիչների 37%-ը:

Սպիտակ տանը, կարծես, ավանդույթ է դարձել, որ նախագահության առաջին տարվա ավարտին առաջին տիկնայք իրենց վարկանիշով գերազանցում են իրենց ամուսիններին: Սակայն որքան էլ բարձր լինի Մելանյա Թրամփի վարկանիշը, այն փոքր-ինչ զիջում է իր նախորդների ցուցանիշներին.

Նույն ժամանակահատվածի համար Հիլարի Քլինթոնի վարկանիշը կազմում էր 58%, Լորա Բուշի վարկանիշը՝ 77%, իսկ Միշել Օբամայինը՝ 61%:

Նախորդների համեմատ Մելանյա Թրամփի ավելի ցածր վարկանիշը շատերը բացատրում են նրանով, որ ամերիկացիները դեռ լավ չեն ճանաչում իրենց առաջին տիկնոջը, քանի որ նրան շատ քիչ են տեսնում: Իսկ Մելանյայի սահմանափակ հանրային գործունեությունը, ըստ փորձագետների, պայմանավորված է նրանով, որ նա պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չէ: Բացի այդ, անգլերենն ԱՄՆ առաջին տիկնոջ մայրենի լեզուն չէ: Նախքան նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը Մելանյա Թրամփի առոգանությունը հաճախ էր զավեշտի առարկա դառնում երգիծական շոուների ընթացքում: Շատերը համակարծիք են, որ Մելանյա Թրամփն իրեն բավականվստահ է զգում արտասահմանյան շրջագայությունների ժամանակ, գուցե, այն պատճառով, որ երկրից դուրս  ավելի ազատ է ԶԼՄ-ների քննադատությունից:

 

 Առաջին դուստրը 

Երբ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը, լրատվամիջոցներն ակտիվ ենթադրություններ էին անում, թե Միացյալ Նահանգների ոչ պաշտոնական առաջին տիկինն է դառնալու նախագահի դուստրը՝ Իվանկա Թրամփը: Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Իվանկան ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ նշանակվեց նախագահի խորհրդական: Իվանկա Թրամփը, ով նաև երեք երեխաների մայր է, նախագահի խորհրդականն է աշխատատեղերի ստեղծման, տնտեսական հնարավորությունների և բիզնեսի ընդլայնման հարցերով: Չնայած ենթադրություններին, որ Իվանկան կստվերի իրենից ընդամենը 11 տարով մեծ խորթ մոր կերպարը, նա ավելի քիչ է երևում հանրության լայն շրջանակներին:

Իսկ թե ինչպիսին են ԱՄՆ նախագահին ամենից մոտ գտնվող այս երկու կանանց հարաբերությունները, դժվար է ասել: Համենայն դեպս, նրանք միասին մասնակցում են պաշտոնական միջոցառումների, երկու կանանց միավորում է նաև սերը դեպի բարձրակրունկ կոշիկները և նորաոճ հագուստը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտությունից հետո հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

23:59 25.04.2024

Եվրոպան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտությունից հետո հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Եվրոպան պետք է պատրաստ լինի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Սորբոնում Եվրոպայի ապագայի մասին ելույթ ունենալիս։ «Մեր անվտանգության համակարգը կօգնի մեզ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո»,- ասել է Մակրոնը։ ...

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

23:44 25.04.2024

Լուիս Մորենո Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով

Ապրիլի 25-ին Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդես եկավ «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով։ Զեկույցին հաջորդեց քննարկում Բունդեսթագի մարդու իրավունքների, արտաքին հարաբերությունների, իրավական հարցերի, տնտեսական համագործակցության և զարգացման հանձնաժողովների անդամ պատգամավորների մասնակցությամբ։ Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում […] ...

Պակիստանը հայտարարել է, որ կավարտի Իրանի հետ գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

23:38 25.04.2024

Պակիստանը հայտարարել է, որ կավարտի Իրանի հետ գազատարի շինարարությունը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին

Պակիստանի պաշտպանության նախարարության ղեկավար Խավաջա Ասիֆը կարծում է, որ Պակիստանն ու Իրանը կկարողանան ավարտին հասցնել «Միր» գազատարը, չնայած Վաշինգտոնի զգուշացումներին Թեհրանի հետ Իսլամաբադի տնտեսական համագործակցության հետեւանքների մասին։ Պաշտպանության վարչության պետն այս կարծիքը հայտնել է Geo TV-ի հետ զրույցում։ Ասիֆի խոսքով, տարածաշրջանի մտահոգ երկրները պետք է միասնական մոտեցում մշակեն «իրենց շահերը պաշտպանելու համար»՝ հաշվի առնելով արևմտյան […] ...

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

23:05 25.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել ոգեկոչման հանդիսավոր արարողություն

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանն ընդգծեց 20-րդ դարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության […] ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

BACK_TO_TOP