Հրվ և Հս Կորեաների մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան մեկ թիմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+18.09 oC

Հրվ և Հս Կորեաների մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերում հանդես կգան մեկ թիմով

17:04 20.01.2018

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ Պհենչհանում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին ԿԺԴՀ-ից կմասնակցի 22 մարզիկ:

«Հյուսիսային Կորեայից 22 մարզիկները կմրցեն երեք մարզաձևերում»,- ասել է Բախը Լոզանում կայացած՝ Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ներկայացուցիչների հանդիպումից հետո:

Նա հաստատել է, որ Հարավային եւ Հյուսիսային Կորեաների մարզիկները հանդես կգան նույն թիմում:

Հյուսիսային Կորեայի մարզիկներին կուղեկցեն 24 պաշտոնյաներ: Բացման արարողության  ժամանակ երկու երկրների օլիմպիականները կանցնեն մեկ ընդհանուր՝ Կորեա անունով և նույն դրոշի ներքո: Բացի այդ, օլիմպիական խաղերի ընթացքում հանդես կգա երկու երկրների միավորված կանանց հոկեյի հավաքականը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է բուլղարացիներին. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

21:30 25.04.2024

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է բուլղարացիներին. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 0-3 հաշվով պարտվել է բուլղարացիներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 2-0 հաշվով հաղթել էին Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին։ Ապրիլի 28-ին Հայասանի Մ16 հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։ ...

Խաղացողները ստիպեցին ինձ փոխել որոշումս. Չավի

21:00 25.04.2024

Խաղացողները ստիպեցին ինձ փոխել որոշումս. Չավի

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ փոխել է որոշումը և ամռանը չի հեռանա կատալոնական ակումբից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ «Ես «Բարսելոնայի» մեծ ֆանատ եմ, ակումբի անդամ եմ, և ամենագլխավորը այս կազմակերպության մասին մտածելն է։ Ես զգում եմ վստահություն նախագահ Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի կողմից։ Բայց խաղացողների աջակցությունը շատ […] ...

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց

20:40 25.04.2024

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց

Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց: Գործադիրը հերթական նիստին ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է ընդունել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերություն՝ այն ամրացնելով Պետական գույքի կառավարման կոմիտեին: Մալխաս Ամոյանը Աշխարհի չեմպիոն է, նաև Եվրոպայի եռակի չեմպիոն: Ռոման Ամոյանը […] ...

Յանա Եգորյանը և մյուս ռուսաստանցի սուսերամարտիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին

20:05 25.04.2024

Յանա Եգորյանը և մյուս ռուսաստանցի սուսերամարտիկները չեն մասնակցի Օլիմպիական խաղերին

Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկները չեն մասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ Օլիմպիական խաղերին, հաղորդում է Agence France-Presse-ը։ Ապրիլի 26-28-ին Լյուքսեմբուրգում կկայանա եվրոպական վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը սուսերամարտիկների համար։ Ռուսաստանի հավաքականը մասնակցության հայտ չի ներկայացրել։ Ավելի վաղ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան (FIE) Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրել էր չեզոք դրոշի ներքո հանդես գալ Փարիզ-2024-ում։ Սակայն կազմակերպիչներն արգելել էին Օլիմպիական խաղերին […] ...

Անի Հովսեփյանը ևս կարժանանա բրոնզե մեդալի. բռնցքամարտի ԵԱ

19:48 25.04.2024

Անի Հովսեփյանը ևս կարժանանա բրոնզե մեդալի. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը (70կգ) ևս կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզուհին համառ մրցավեճում պարտվել է ռուսաստանցի Դարինա Սանդակովային: Ավելի վաղ Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն էր արժանացել բրոնզե մեդալի: ...

Դա սուտ է. Ծառուկյանը մեղադրել է Մախաչևին

19:10 25.04.2024

Դա սուտ է. Ծառուկյանը մեղադրել է Մախաչևին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն արձագանքել է գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հայտարարությանը։ Ավելի վաղ ռուսաստանցին հայ մարտիկին մեղադրել էր ռևանշ մենամարտից երրորդ անգամ խուսափելու համար։ «Դա սուտ է։ Ճշմարտությունն այն է, որ դու ցանկանում ես մենամարտել ինձ հետ կարճ ժամկետում, որպեսզի ունենաս լրացուցիչ առավելություն։ Սակայն դա դարձյալ տեղի չի ունենա։ Ե՞րբ ես […] ...

BACK_TO_TOP