Էրդողանը որոշել է «վերացնել ահաբեկչական գարշահոտությունը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+21.09 oC

Էրդողանը որոշել է «վերացնել ահաբեկչական գարշահոտությունը»

16:50 20.01.2018

Աֆրինում հակաահաբեկչական գործողությունները փաստացիորեն սկսվել են: «Հաջորդը Մյունբիչի հերթն է», – հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Արևմուտքը պետք է գիտակցի, որ Թուրքիան այնպիսի գործընկեր է, որի հետ տարածաշրջանում հարկավոր է հաշվի նստել և համագործակցել:

Էրդողանը նաև Արևմուտքին կոչ է արել վերանայել Սիրիայում վարած քաղաքականությունը և դադարեցնել համագործակցությունը «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) ահաբեկիչների հետ, որոնք ընդգրկված են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության երկրների ահաբեկչական կառույցների ցանկում:

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան վճռական է տրամադրված՝ վերացնելու ահաբեկչության սպառնալիքը երկրի հարավային սահմաններին:

«Մենք կվերացնենք ահաբեկչական գարշահոտությունը թուրք-սիրիական սահմանին ընդհուպ մինչև Սիրիայի և Իրաքի սահմանը», – խոստացել է Էրդողանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

18:30 25.04.2024

Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության […] ...

Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

17:42 25.04.2024

Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին

Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում Հնդկաստանի պաշտպանական միջոցների արտահանումը խթանելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը։ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց մենք նաև […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

17:28 25.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: ...

Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

16:55 25.04.2024

Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ադրբեջանի նախագահի ակնարկած «լուրջ քայլերը» ոչ այլ ինչ են, քան ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի՝ օրեր առաջ հնչեցրած հայտարարությանը: «Ապրիլի 23-ին Իլհամ Ալիևը Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի շրջանակներում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Ֆրանսիան, […] ...

Ալիևը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող

16:11 25.04.2024

Ալիևը կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող։ «Հնարավոր է, որ Հայաստանը նույնպես կարող է լինել ադրբեջանական գազ ստացող։ Մոտիկության և ենթակառուցվածքների տեսակետից բնական կլիներ, որ նման համագործակցություն լիներ»,-ասել է Ալիևը՝ պատասխանելով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում «COP29-ը և Ադրբեջանի կանաչ տեսլականը» համաժողովի մասնակիցների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ […] ...

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

13:53 25.04.2024

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Նա նման կարծիք է հայտնել ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին պատասխանելիս։ «Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ […] ...

BACK_TO_TOP