Վարդենյաց լեռնանցքը փակ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+24.09 oC

Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:09 20.01.2018

ԱԻՆ և  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 20-ին ժամը 10:00-ի դրությամբ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: 

Մեղրու և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Հունվարի 20-ի գիշերը, 24-ին շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

14:00 25.04.2024

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

13:34 25.04.2024

Ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով վերջինիս գերիշխող դերը տարածաշրջանում ու Հայաստանի բարդ վիճակը. զրույց պատմաբան Արտակ Խաչատրյանի հետ

Արդյո՞ք մեր անվտանգային խնդիրները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու մոտեցումները՝  Թուրքիայի կողմից Հայոց  ցեղասպանության ճանաչման հարցում, դառնալ  ավելի մեղմ, ավելի հանդուրժող ու քիչ պահանջատեր: Առհասարակ, ինչպե՞ս պետք է հարաբերվել Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով մեր բարդ վիճակը, արտաքին մարտահրավերներն ու Թուրքիայի ավելի ու ավելի գերիշխող դարձող դերը տարածաշրջանում: Այս հարցերի շուրջ «Հեռանկարի» տաղավարում   զրուցել ենք […] ...

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ

13:07 25.04.2024

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը ողջունել է ֆրանսիացի գործընկերներին Հայաստանի խորհրդարանում: «Մենք մշտապես կարեւորում ենք հայ-ֆրանսիական խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Առաջին […] ...

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

12:42 25.04.2024

Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության […] ...

Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

12:36 25.04.2024

Գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար

Կառավարության այսօրվա որոշմամբ գումարներ են ուղղվել Շիրակի մարզում իրականացվող և իրականացված մի քանի ճանապարհաշինական ծրագրերի ֆինանսավորման համար։ 58 մլն 34 հազար դրամ գումար է նախատեսվել Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման արդեն ավարտված աշխատանքների ֆինանսավորման համար՝ Ազատանից դեպի Շիրակ օդանավակայանի խաչմերուկ տանող 5,7 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների մասով։ 1,8 մլն դրամ […] ...

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

11:19 25.04.2024

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին

Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP