Ամազոնի բնիկները պարել են Հռոմի պապի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+9.09 oC

Ամազոնի բնիկները պարել են Հռոմի պապի համար

10:28 20.01.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերու իր այցը սկսել է Ամազոնի բնիկների հետ հանդիպումով: Ֆրանցիսկոս պապը քննադատաբար է արտահայտվել լեռնարդյունաբերական և անտառմշակող ձեռնարկությունների հասցեին, որոնք շահ հետապնդելով՝ ոչնչացնում են Ամազոնի էկոլոգիան և կենսաբազմազանությունը, ինչպես նաև սպառնում են բնիկ ժողովուրդների մշակույթի գոյատևմանը:

«Հնարավոր է, որ Ամազոնի բնիկ ժողովուրդներն իրենց տարածքում երբեք այնպիսի սպառնալիքի տակ չեն եղել, ինչպես հիմա», – նշել է Հռոմի պապը: 

Հռոմի պապին հանդիպելու համար Ամազոնի ավազանից հազարավոր բնիկներ են գնացել Պերուի Պուերտո Մալդոնադո քաղաք:

Ծագումով արգենտինացի Ֆրանցիսկոսը իր հայրենի մայրցամաք է վերադարձել 2 երկիր այցելելու համար: Այցը Հռոմի պապը սկսել էր Չիլիում և կավարտի Պերուում: Այցի ընթացքում կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը կլինի 6 քաղաքներում: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանում 10 մարդ է զոհվել տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով

10:13 29.03.2024

Հնդկաստանում 10 մարդ է զոհվել տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով

Հնդկաստանի հյուսիսի լեռներում 10 մարդ է մահացել տաքսին կիրճն ընկելու պատճառով. այս մասին հայտնել է Ջամու և Քաշմիրի հնդկական միության երկրամասի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել վթարը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանա թաղամասում։ Նախնական տվյալներով՝ տաքսու վարորդը եղանակային վատ պայմաններում չի կարողացել կառավարել մեքենան։ Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ Ջամուում և […] ...

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

10:05 29.03.2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […] ...

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

09:54 29.03.2024

Բժիշկը զգուշացրել է առավոտյան վազքի վտանգների մասին

Վազքը ոչ միայն սիրված սպորտ է, այլև ընդհանուր հոբբի: Այն ինքնին վտանգավոր չէ, սակայն որոշակի նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, չպետք է վազել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան, «Իզվեստիա»-ի հետ զրույցում զգուշացրել է ռևմատոլոգ Իրինա Կորշունովան։ «Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը վազելը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։ […] ...

Գիտնականները հայտնում են 40 տարեկանում սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

09:49 29.03.2024

Գիտնականները հայտնում են 40 տարեկանում սրտի առողջությունը վերականգնելու հնարավորության մասին

3,8 միլիոն հիվանդների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 40 տարեկանում սրտի վատ առողջություն ունեցող մարդիկ կարող են բարելավել այն և նվազեցնել հիվանդությունների ռիսկը: Այս մասին հայտնում է Սրտի ամերիկյան ասոցիացիան (AHA): Գիտնականները վերլուծել են Հարավային Կորեայի 3,8 միլիոն մարդկանց տվյալները, ովքեր չեն տառապել սիրտ-անոթային կամ երիկամների հիվանդությամբ: Նրանց 62,8%-ը տղամարդիկ են եղել, մասնակիցների […] ...

Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

09:40 29.03.2024

Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական ​​հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ​​ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն, հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այժմ Արևմուտքի հետ […] ...

Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

09:31 29.03.2024

Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

Բրիտանական բանակի ցամաքային զորքերին թույլատրվել է մորուք կրել՝ այսպիսով վերացնելով 100-ամյա արգելքը, հայտնում է Telegraph թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հինգշաբթի օրը հրամանագիր, որը թույլ է տալիս մորուք կրել ցամաքային զորքերի սպաներին և զինվորներին, ստորագրել է թագավոր Չարլզ III-ը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, որպեսզի Զատկի արձակուրդում գտնվող զինվորները ծառայությունից […] ...

BACK_TO_TOP