Արտակարգ. Երեվանում բանկոմատ է պայթեցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Արտակարգ. Երեվանում բանկոմատ է պայթեցվել

13:46 09.09.2017

Պայթեցվել է մայրաքաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող Հայէկոնոմբանկի բանկոմատը: Նախնական տվյալներով՝ բանկոմատից գողացվել է 2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ այդ պահին բանկոմատում եղել է 3 մլն 300 հզ դրամ:


Պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին: Պայթյունի հետևանքով վնասվել է բանկոմատի հարևանությամբ գտնվող խանութը. կոտրվել են ապակիները, վնասվել է ճաղավանդակը: Բանկոմատի պայթեցված բեկորները թռել են մինչև դիմացի մայթ: Հարուցվել է քրեական գործ: Շանթնյուզին տված հարցազրույցում բանկոմատին հարակից շենքերի բնակիչները պատմել են, որ ուժեղ պայթյունի ձայն են լսել:



Վերջին մեկ տարվա ընթացքում բանկոմատ պայթեցնելու ևս երկու փորձ է եղել: Անցած տարվա դեկտեմբերի 16-ին նախ փորձել էին պայթեցնել Բաղրամյան փողոցում գտնվող ՎՏԲ բանկին պատկանող, ապա Սարյան փողոցում գտնվող բանկոմատներից մեկը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reality Comedy․ «Շանթի» նոր նախագիծը խոստանում է հումորի մեծ չափաբաժին

18:04 28.10.2023

Reality Comedy․ «Շանթի» նոր նախագիծը խոստանում է հումորի մեծ չափաբաժին

«Շանթ» հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանի անակնկալներից մեկը՝ Reality Comedy․ գունավոր, երիտասարդական ու վառ նախագիծ, որը խոստանում է դառնալ ռեյտինգային ու սպասված։ Հեռուստադիտողները բացառիկ հնարավորություն կունենան ստանալու դրական լիցքեր՝ հետևելով արդեն հայտնի ու սիրված դեմքերի հետաքրքիր, ծիծաղաշարժ ելույթներին։ Նրանք մեզ հայտնի են «Շանթի» մեկ այլ հաջողված նախագծից՝ «Հումորի լիգայից»։ Այսպես, Նորո Նիկոյանը, Օնո Մանուկյանը, Դավիթ Բեյբությանը, Նինա […] ...

Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

23:52 22.10.2022

Դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահողին

Հոկտեմբերի 21-ին Բոսնիայում և Հերցեգովինայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը (նստավայրը՝ Պրահա) իր հավատարմագրերը հանձնեց Բոսնիայի և Հերցեգովինայի նախագահության նախագահող Շեֆիկ Ջաֆերովիչին (Šefik Džaferović), տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Ջաֆերովիչը հաջողություն մաղթել է նորանշանակ դեսպանին՝ համոզմունք հայտնելով, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և մշակութային կապերը կունենան իրենց զարգացումը։ Երախտագիտություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հովակիմյանը վերահաստատել է իր […] ...

Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի․ զրույց ռազմաքաղաքական հարցերով փորձագետի հետ

20:48 14.09.2022

Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի․ զրույց ռազմաքաղաքական հարցերով փորձագետի հետ

Ինչո՞ւ Ադրբեջանը դարձյալ դիմեց սադրանքի ու արդյոք արդյունավետ են միջազգային արձագանքներն ու համարժեք՝ ադրբեջանական ագրեսիային: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ: «Բրյուսելում, հայտարարությունը, որը տարածվեց, բավական դրական լույսի ներքո էր ներկայացվում, նաև կողմերը որոշակի ժամկետներ էին հստակեցրել և պիտի սկսեին աշխատել նախագծի շուրջ։ Այնուամենայնիվ, հիշեք, որ […] ...

Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել

09:03 08.03.2022

Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել

Ռուսաստանը հայտնել է Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմի» մեկնարկի ժամանակը՝ ուկրաինական կողմից պահանջելով ներկայացնել հայտարարված երթուղիների անվտանգությունն ապահովելու մոտեցումների և երաշխիքների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տարհանումն իրականացնելու համար առաջարկվում է շարունակական կապ ստեղծել ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։ ...

100 հարկ վճարողներ արհեստական տրոհել են իրենց բիզնեսը՝ քիչ հարկեր վճարելու նպատակով

15:08 07.08.2020

100 հարկ վճարողներ արհեստական տրոհել են իրենց բիզնեսը՝ քիչ հարկեր վճարելու նպատակով

Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։ Այս մասին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Նրա խոսքերով՝ նշված 100 հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են փոխկապակցված: «Տվյալ պարագայում մենք գործ ունենք […] ...

Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են հավաքվածները ծափահարում, երբ Բեյրութում ողջ մնացած տղամարդուն փլատակներից դուրս են բերում

14:59 05.08.2020

Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են հավաքվածները ծափահարում, երբ Բեյրութում ողջ մնացած տղամարդուն փլատակներից դուրս են բերում

Փլատակների տակից հանված տղամարդը քաղաքացիական պաշտպանության կամավորներից է: ...

BACK_TO_TOP