Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+17.09 oC

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է

15:32 23.02.2018

«Իմ ֆիլմերի թերությունն այն է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի նաև առավելությունն այն է, որ նրանց մեջ բառեր չկան»: Այս խոսքերի հեղինակը Արտավազդ Փելեշյանն է: Ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը դարձավ 80 տարեկան: 

Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում (Գյումրի), այնուհետ ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր: Սովորել է Մոսկվայի հայտնի ՎԳԻԿ-ում:  Փելեշյանը նկարահանել է մեկ տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց մեծ մասը համաշխարհային ճանաչում ունի: Դրանցից մի քանիսը նաև միջազգային հեղինակավոր կինոփառատոներում են մրցանակների արժանացել: Փելեշյանի, այսպես կոչված, «տարածական մոնտաժը» նոր ոճ էր ռեժիսորական արվեստում, որը առավելագույն ներգործություն էր ունենում հանդիսատեսի վրա: 

Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։ Փելեշյանի ամենահայտնի ֆիլմը «Տարվա եղանակներ»-ն է: Փելեշյանը, սակայն, արդեն երկար տարիներ նաև անավարտ աշխատանք ունի՝  «Հոմո սափիենս» լիամետրաժ ֆիլմը, որի մոտ, ինչպես ինքն է խոստովանում, իր բոլոր  ֆիլմերը կլինեն ընդամենը փոքրիկ էսքիզներ: 

«Շանթ» ՀԸ-ի արխիվում պահպանվել են Փելեշյանի հետ տարբեր հանդիպումների մասին պատմող նյութեր, որոնցում ռեժիսորի խոհերն են կինոյի, կյանքի, մարդկանց ու ժամանակի մասին: Դրանք ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:  

… Երբ դեռ շատ երիտասարդ էի, գործարանում էի  աշխատում,  գնում էինք  կոլեկտիվով ֆիլմեր նայելու: Մյուս օրը աշխատավայրում սկսում էինք քննարկել տեսած ֆիլմերը: Իմ քննարկելը ոչ մեկին դուր չէր գալիս, որովհետև ես միշտ այլ կարծիքի էի, քան բոլորը: Ու ինձ ներում էին էլի, ներում էին:  Ես էլ որոշեցի գնամ, կինոռեժիսոր դառնամ, որ էլ չներեն, էլ խոսակցություն չլինի:

… Մինչև օրս չի հայտնաբերվել որևէ մի բան, որը արագ լինի լույսից: Իսկ ես համարեցի, որ լույսից արագ է տեսողությունը կամ ավելի ճիշտ՝ տեսանելիությունը: Ինչի՞ց է բաղկացած տեսանելիությունը, ի՞նչ է իրենից ներկայացնում: Դա նյութակա՞ն է, թե՞ ոչ նյութական:  Ես դրա անունը դրեցի բիոիմպուլս:

 … Իմ կարծիքով՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո: Բոլոր քարանձավային նկարների շարժումները կինո են: 

… Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթն իմ մասին գրել էր մի հոդված: Դրական հոդված էր, բայց ոչ ճիշտ վերնագիր էին դրել: «Փելեշյանն` ընդդեմ ժամանակի և բառի»:  Փելեշյանը շատ փոքր մարդ է, որ դեմ լինի այդ հրեշավոր ժամանակին: Ժամանակը շատ հզոր բան է, կինոն էլ է իր հնարավորություններով շատ հզոր: Կինոյում չկա ժամանակ, կինոն հիշողություն է ժամանակի համար: Ես քիչ եմ օգտագործում բառեր, նորից ժամանակի պատճառով: 

… Եթե ինձ հաջողվի «Հոմո սափիենսը»  նկարահանել, ապա իմ բոլոր ֆիլմերը կերևան շատ փոքր էսքիզներ «Հոմո սափիենսի» առաջ: Այնքան նորարարություն կա այնտեղ, որ մինչև կյանքիս վերջը ինձ հերիք է:  «Հոմո սափիենսը» ես տեսել եմ, ես ուզում եմ դուք էլ տեսնեք: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

18:55 18.04.2024

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

11:35 18.04.2024

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։ Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է: Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

Ինչպես տարբերել պատմության և մշակույթի հուշարձանները. այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

10:47 18.04.2024

Ինչպես տարբերել պատմության և մշակույթի հուշարձանները. այսօր հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի այն նշվելու է «Աղետներ և հակամարտություններ Վենետիկի խարտիայի պրիզմայի միջոցով» խորագրի ներքո։ Հայաստանն ունի պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային արժեք ներկայացնող շուրջ 25.000 հուշարձան, հիշեցնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարույթունը: Ինչպե՞ս տարբերել՝ այս կամ այն քանդակը, խաչքարը, վանական համալիրը, ամրոցը պատմության և մշակույթի […] ...

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

17:48 17.04.2024

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական […] ...

ԿԳՄՍ փոխնախարարը Տաշքենդում մասնակցել է 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը

20:07 16.04.2024

ԿԳՄՍ փոխնախարարը Տաշքենդում մասնակցել է 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական բացման արարողությանը։ Տաշքենդն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել՝ համաձայն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշման։ […] ...

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

14:30 16.04.2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի […] ...

BACK_TO_TOP